Հայ հաքերները Ադրբեջանի կայքերը կոտրելու փոխարեն փորձում են ավելի խորը գործողություններ անել․ Արթուր Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Առաջնագծում մղվող պատերազմին զուգահեռ՝ մարտական գործողություններ են մղվում նաև կիբերտարածքում ու սոցցանցերում։ Այս մասին Factor TV զրուցել է մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ։

– Պարո՛ն Պապյան, ադրբեջանցիները գովազդներ են տեղադրում ֆեյսբուքում հենց հայկական լսարանի համար։ Ի՞նչ անի հայաստանցի օգտատերը այս գովազդը տեսնելիս։

– Տարբերակներից մեկը բողոքարկելն է, որպեսզի Ֆեյսբուքը կոնկրետ Ձեզ դադարեցնի ցույց տալ։ Եվ տարբերակ երկուսը՝ բացելն է։ Ուզում եմ բացատրել՝ ինչ է կատարվում։ Եթե դա արգելափակում եք, դա դեռ ոչինչ չի նշանակում գովազդատուի տեսանկյունից։ Մաքսիմումը՝ կարող է Ֆեյսբուքը փորձի Ձեզ նման գովազդ այլևս ցույց չտալ, բայց գովազդը դնողի տեսանկյունից դժվար չէ մեկ ուրիշը սարքել։ Երկրորդ տարբերակը՝ երբ Դուք բացում եք որևէ հղում գիտակցաբար, սովորաբար վճարումները կատարվում են ամեն դիտման համար, ամեն «քլիքի» համար։ Այսինքն՝ եթե Դուք բացում եք, գովազդատուն վճարում է ամեն «քլիքի» համար։ Եվ իրականում ամենաճիշտ լուծումը ո՛չ բացելն է, ո՛չ փակելը, ո՛չ բողոքարկելը, այլ ընդհանրապես անտեսելը։

– Կիբերտարածքում ու սոցցանցերում մարտերը, կարծես, ընդհանրապես չեն դադարում՝ սկսած հուլիսյան մարտերի օրերից։ Այս շրջանում ի՞նչ նորամուծություններ կան։

– Ամենահետաքրքիրն այս անգամ հունական հաքերների ներգրավումն էր։ Ընդ որում՝ մենք փաստեր էլ չունենք՝ դա եղել է, թե նրանք պարզապես հայտարարում են այդ մասին։ Բայց նրանք ցուցակ են տալիս, և այդ ցուցակում եղած կայքերը բացում ենք, չկան։ Այսինքն՝ դա իրականությանն ավելի մոտ է, քան հակառակը։ Տարածաշրջանում նկատվել է մի շատ ավելի խելոք խաղացող՝ ցանցային տեխնոլոգիաների խոշորագույն Cisco ընկերության Talos լաբորատորիան, որը շատ բարձր վարկանիշ ունի։ Talos-ը այս տարվա ապրիլին էր նկատել մի վնասաբեր ծրագիր, որը թիրախավորում է կոնկրետ ադրբեջանական պետական մարմինների և ադրբեջանական էներգետիկ ընկերությունները։ Եվ հոկտեմբերին արձանագրվել է դրա նոր տարբերակի ի հայտ գալը, որը շարունակում է թիրախավորել ադրբեջանական կողմին։

– Մենք տեղեկություններ ունե՞նք, թե ովքեր են դրա հետևում կանգնած։

– Մենք տեղեկություն չունենք, բայց կարելի է ինչ-որ տրամաբանական եզրահանգումներ անել, որ դա պիտի լինի տարածաշրջանի որևէ խաղացող, այսինքն՝ մարդ, որ հետաքրքրված է Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքով, պետական մարմիններով։ Դա կարող է լինել Ռուսաստանը, Իրանը կամ Հայաստանը…

– Ադրբեջանական կողմում ի՞նչ խնդիրներ կան, և արդյո՞ք հայկական հաքերային խմբերը կարողանում են օգտագործել դրանք։

– Հենց այսօր ես իրականում փորձում էի ինչ-որ ինֆորմացիա նայել ադրբեջանական կայքերից, կայքը չկար։ Բազմաթիվ ադրբեջանական կայքեր եմ տեսել, որ 3-4 օրով հասանելի չեն եղել։ Ընդ որում՝ այդ իմաստով նրանց ամենաամրացված, ամենապինդ կառույցը, որ Anti-Armenia հակահայկական ֆորումն է, կոտրելը պիտի որ բարդ լիներ, դա կոտրվել էր ու 1-2 օր խելքի չէր գալիս։ Այնպես որ, դատելով ամենաամրացված ռեսուրսի կոտրվելուց, կարելի է հասկանալ, որ մյուսները, որոնք նույնպես հայկականի օրինակով առանձնապես լավ վիճակում չեն, կոտրվում են, ենթակա են կոտրվելու։ Սակայն արձանագրենք, որ հայ հաքերային խմբավորումները կարծես թե չեն շտապում ինչ-որ դիֆեյսների, կոտրելու պարզունակ ձևին դիմելու, այլ փորձում են ինչ-որ ավելի խորը գործողություններ կատարել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան