Թուրքական հոսք գազատարը Հունաստանի փոխարեն կանցնի Բուլղարիայով

Լուրեր

13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ սկսված «Թուրքական հոսք» անվանումով գազատարի ուղեգծի մեջ փոփոխություն է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haberturk» թերթի՝ գազատարը Թուրքիայից դեպի Եվրոպա կանցնի ոչ թե Հունաստանի, այլ Բուլղարիայի տարածքով. փոխանցում է EH-ն:

Նշվում է, որ գազատարը, որով նախատեսվում է ռուսական գազը հասցնել Եվրոպա, Բուլղարիայից հետո կանցնի Ռումինիայով, ապա Հունգարիայով՝ հասնելով մինչև Ավստրիա:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան արդեն ամենաբարձր մակարդակով բանակցություններ է վարում Բուլղարիայի հետ, և Բուլղարիայում արդեն սկսվել են գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ Ռուսաստանն ու Հունաստանը պայմանավորվածություն էին ձեռք բերել դռևս 2015 թվականին՝ ստորագրելով համապատասխան միջպետական համաձայնագիր: Սակայն, հակառակ դրան, Թուրքիան ու Հունաստանը չէին կարողացել վերջնական համաձայնության գալ նույն նախագծի վերաբերյալ:

«Թուրքական հոսք» նախագծի շնորհիվ ռուսական գազը Սև ծովի միջոցով կարտահանվի Եվրոպա: Գազատարը պետք է հասցվեր մինչև թուրք-հունական սահմանը, իսկ այդտեղից արդեն դեպի Եվրոպա գազատարի շարունակության կառուցման համար Ռուսաստանը պետք է նոր պայմանավորվածություններ ձեռք բերեր եվրոպական երկրների հետ: