Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ. Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում՝ ոչ հաղթանակով: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հետևանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի ավելի շատ վիրավորներ իրենց կողմից: Տնտեսության քայքայում, որը երկար ժամանակ, տասնամյակներ վերականգնել չի լինելու: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն: Իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակի ընթացքում փոշիացրած հազարավոր միլիարդ դոլարները: Որովհետև դա վերջին գոնե տասը տարվա կուտակված դոլարների մասին է խոսքը: Չեմ ուզում ներկայացնել Ադրբեջանի տնտեսական հիմնավորումը, որովհետև այդպիսի հնարավորություններ ունեցող երկրում չպիտի լինի այնպիսի սոցիալական ճգնաժամ, ինչպիսին տեսնում ենք: Իսկ դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը՝ իր իշխանությունների առումով»,- ասաց Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: