Շահումյանի ազատագրումով Ադրբեջանը կպատժվի՝ կշրջափակենք հակառակորդ երկրի մեծ հատված․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 13:29
«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան
18.11.2024 | 13:17
Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg
18.11.2024 | 13:05
Փաշինյանը եթե ասի` մանդատս վայր կդնեմ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:56
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել․ պաշտոնական
18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի հետ

Պարո՛ն Պապյան, մոտ երեք տասնամյակ անց Ղարաբաղի հարցը քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Նույնպիսի կոչ է անում նաև ԵԱՀԿ-ն, որի Մշտական խորհրդի նիստում կրկին Ղարաբաղի իրադրությունն էր։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս կառույցների արձագանքները։

– Ընդհանրապես, երբ այս կառույցներն արձագանքում են, աշխատում են հավասարության նշան դնել կողմերի միջև, և շատ փոքր նրբություններով մասնագետները կարող են տարբերակել, թե մեղքի ծանրությունն ավելի շատ ում վրա է դրվում։ Ըստ էության, սրանք բավականին չեզոք հայտարարություններ են։ Բայց սա կարևոր է ինչով, որովհետև սկսած 1994 թվականի վերջից՝ Արցախի հակամարտության մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից, այսքան ժամանակ անդրադարձ չկար, և հիմա այս անդրադարձն ինքնին նշանակում է, որ դա կարևորվում է։ Նաև կարծում եմ, որ սա նոր դուռ է բացում՝ հետագայում ևս անդրադառնալու։ Պարզապես ուզում են սպասել, տեսնել՝ ինչպիսի զարգացումներ կլինեն, ըստ դրա էլ՝ ավելի մանրակրկիտ անդրադարձ կլինի։

– Պե՞տք է գոհ լինենք, որ ընդդեմ Հայաստանի ինչ-որ բանաձև չի ընդունվել։

– Ամբողջ խնդիրը հենց դա է՝ ո՞րն է չափորոշիչը։ Շատերը հաճախ ասում են, որ այդ բանաձևերը, այդ թվում՝ նախկին չորս բանաձևերը, ավելի շատ չեզոք են։ Ինքնին, եթե դատապարտող պահ չկա, դա շատ կարևոր է, որովհետև երբ մենք զուգահեռներ ենք անցկացնում նմանատիպ բանաձևերի հետ այլ տարածաշրջանների վերաբերյալ, տեսնում ենք, որ խիստ դատապարտող են։ Այս առումով, մեզ համար չեզոքությունը, այդուհանդերձ, լավ է, քանի որ ՄԱԿ-ը կամ որևէ այլ կառույց եթե խնդիրը չեն լուծում, գոնե մեզ համար թող խնդիրներ չառաջացնեն։

– Ըստ Պաշտպանության նախարարության՝ այսօր ևս Ադրբեջանը կիրառել է թուրքական F-16 կործանիչներ։ Եվ ՊՆ-ն հաղորդում է, որ ինտենսիվ մարտերը շարունակվում ե, մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են: Ձեր կարծիքով՝ ռազմական գործողությունները մինչև ո՞ր պահը կշարունակվեն։

– Երբ կոնֆլիկտը նոր էր սկսվում, նման հարց եղավ, և ես մեկ շաբաթից տասը օր ժամկետ տվեցի՝ ելնելով մի շարք գործոններից։ Մասնավորապես՝ այն, որ երբ նման բախումներ են լինում, աշխարհը որքան էլ խաղաղության մասին խոսի, մի տեսակ սպասողական դիրք է գրավում, որպեսզի տեսնի՝ ինչ ընթացք է լինում։ Մյուս կողմից՝ իրենք հասկանում են, որ կուտակված որոշակի էներգիա և զինամթերք կա, պետք է պարպվի։ Ես կարծում եմ՝ սա յոթից ութ օր կտևի, ընդհանուր առմամբ։ Այսօր չորրորդ օրն է, ու ևս երեք-չորս օր կտևի, որովհետև նաև, կարծեք թե, արդեն սկսել են ներքին ինչ-որ բանակցություններ։ Կարծում եմ՝ հիմա այն պահն է, որ ինքներս շահագրգռված չենք անմիջականորեն ռազմական գործողությունները դադարեցնել, որքան էլ ցավալի լինի, որ յուրաքանչյուր օր մարդկային կորուստներ ունենք։ Բայց քանի որ մենք բեկել ենք այս բախման ընթացքը, մեզ համար կարևոր է՝ ևս երկու-երեք օր զարգացնել մեր ազատագրական գործողությունները, որովհետև սա իսկապես մեզ համար ազատագրում է, հատկապես՝ դեպի հյուսիս, դեպի Շահումյանի շրջան։ Նաև, կարծում եմ, անհրաժեշտ է դաս տալ։ Գիտեք՝ ինչն է զսպում թշնամի երկրին հաջորդ անգամ չհարձակվել, միայն այն վախը, որ ամեն հարձակումից հետո ինքը կորուստ կունենա։ Եվ կորուստը պիտի լինի տարածքային, որովհետև Ադրբեջանի նման երկրի համար մարդկային կորուստները էական չեն։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են արհամարհում, հատկապես, երբ առաջին ճակատ են մղվում ազգային և կրոնական փոքրամասնությունները, ինչպես նաև վարձկանները՝ բավական մեծ թվով վարձկաններ կան Սիրիայից եկած։ Մինչ այդ, հիշենք, Աֆղանստանից էին բերել վարձկանների, ռուս, ուկրաինացի վարձկանների։ Հետևաբար՝ մեզ համար հիմա կարևոր է մի քանի օր զարգացնել մեր այս հաջողությունը, որ Ադրբեջանը հասկանա՝ կոնֆլիկտի սրացումը երբեք իր օգտին չէ։ Սրանով մենք ավելի կկանխենք նոր սրացումները, քան բարոյախոսական ճառերով։

– Ճիշտ է՝ բանակում մեր խորհուրդներին չեն սպասում, իրենց գործն են անում, բայց անվտանգության գոտու ընդլայնումն արդյո՞ք պետք է առաջնային լինի հայկական կողմի համար։

– Ես կարծում եմ, որ դեպի հյուսիս՝ այո՛, դեպի Շահումյանի շրջան, որովհետև այստեղ մի շարք գործոններ կան։ Առաջին հերթին՝ խիստ կարևոր է հոգեբանական գործոնը, ի վերջո՝  դրանք հայաբնակ շրջաններ էին, մեր հայրենիքի մասն են եղել, և սրանով կպատժվի նաև Ադրբեջանը։ Մյուս կողմից՝ դեպի այդ կողմ գնալով՝ մենք ավելի պաշտպանունակ ենք դարձնում այդ թևը և շրջափակման մեջ ենք վերցնում Ադրբեջանի մի մեծ հատված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան