Շիրակն Արցախի կողքին է․ Գյումրիում առաջին անհրաժեշտության ապրանքներն հավաքվում,  ուղարկվում են սահման․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

Գյումրիում քաղաքացիները «Ես Արցախն եմ․ Շիրակ» քաղաքացիական նախաձեռնություն են ձևավորել, որի նպատակն Արցախ օգնություն ուղարկելու գործընթացը համակարգված կազմակերպելն է։ Ինչպես Ապրիլյան պատերազմի օրերին՝ այս անգամ ևս նախաձեռնության հասցեն Հայորդաց տունն է, ուր քաղաքացիները բերում են իրենց օգնությունը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի, դեղորայքի, հագուստի տեսքով։

«Նպատակն է, որ այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն, իսկ նրանց թիվը բավական մեծ է, ովքեր ուզում են ինչ-որ կերպ օգտակար լինել սահմանին՝ առաջին անհրաժեշտության ապրանքով, սնունդով, դեղորայքով և այլն, հնարավորություն տանք այս ձևաչափով կարողանալ իրենց ներդրումն ունենալ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ես Արցախն եմ․ Շիրակ» նախաձեռնության անդամ Ղարիբ Հարությունյանը։

Նա նշեց, որ նախաձեռնությունը համագործակցում է Շիրակի մարզպետարանի հետ և դասակարգելով օգնությունը՝ ուղարկում ըստ անհրաժեշտության։

«Իհարկե, մեր բանակը դրա կարիքը չունի, որովհետև այսօր մեր բանակը հզոր է, այն, ինչ պահանջվում է, ունի, բայց մենք էլ լրացուցիչ թիկունքից օգնում ենք իրենց։ Նայում ենք՝ ինչի կարիք կա, այն մարդիկ, ովքեր գնում են կամավոր կամ այլ կերպ իրենց անհրաժեշտ իրեր ենք տալիս։ Վետերան ազատամարտիկների միությունից են գնացել, իրենց էլ արկղեր տրամադրեցինք»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։

Երեկվանից քաղաքացիների հոսքը Հայորդաց տուն չի դադարում։ Քաղաքացիներն արկղերով ու տոպրակներով բերում են իրենց օժանդակությունը։

«Աջակցում են՝ դպրոցականներից սկսած։ Եկել էին մի քանի դպրոցականներ, ասում են՝ դպրոցներով, դասարաններով հավաքել ենք, ինչ-որ իրեր ենք բերելու։ Նաև բիզնես կառույցներ են միացել, օրինակ՝ «Լենտեքսը» մեծ քանակով հագուստ է տրամադրել։ Տարբեր մարդկանց ու կազմակերպությունների հոսք է»,- եզրափակեց Ղարիբ Հարությունյանը։

Էմմա Չոբանյան