Հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաները ցանկանում են հայրենիք գալ․ միջնորդել են հետախուզումը վերացնել

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանում մարտերը շարունակվում են։ Իրադարձությունների սրման ֆոնին հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից երեքը հայտարարություն են տարածել, թե հայրենիք են ուզում վերադառնալ։

Մասնավորապես սեպտեմբերի 27-ին նման միջնորդությամբ հանդես եկավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը նշել էր, թե չի խնդրել դադարեցնել քրեական հետապնդումը, կամ կարճել քրեական գործը, ինքը հիմա միայն ցանկանում է վերադառնալ և փորձել երկրին օգտակար լինել։

Այսօր հայրենիք վերադառնալու ցանկության մասին հայտարարություն էր տարածել նաև հետախուզվող, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյան:

«Քիչ առաջ ինձ հետ կապ է հաստատել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 6221)616 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Միհրան Պողոսյանը, ով հայտնել է, որ խոր ցավով և անհանգստությամբ է հետևում հայրենիքում տեղի ունեցող իարադարձություններին, ցանկանում է օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին»,- գրել է նրա փաստաբանը։

Պաշտպանը միջնորդել է վերացնել Միհրան Պոդոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

Հայրենիք գալու և Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հայկական կողմից հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան Հայաստան գալու և Արցախ մեկնելու, սակայն դեռևս պատասխան չի ստացել»,- հայտնում է 168.am-ը։

Factor.am-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը այս միջնորդությունների վերաբերյալ նրանց դիրքորոշումը իմանալու համար, պատասխանը դեռևս չենք ստացել։

Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրի՝ այս միջնորդագրերի քննարկման և պատասխանի համար նախատեսված է 5 օրյա ժամկետ։ Այն դեռ չի լրացել։

Լիլիթ Շաբոյան