Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Լուրեր

26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ու Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է երեկ երեկոյան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կանադան ու Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են ԼՂ հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններով։ Բնակավայրերի գնդակոծությունների ու խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին լուրերը խորն անհանգստություն են առաջացնում։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել հրադադարի համաձայնագրին ու պաշտպանել քաղաքացիական բնակավայրերը»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծումը պետք է հիմնված լինի խաղաղության վրա ու իր մեջ ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բանակցային կարգավորումը։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիովին համաձայն ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության հետ», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ՝ կոչ անելով կողմերին վերսկսել բանակցությունները։