Մարտերին ուղիղ ներգրավվելը Թուրքիայի համար բավական լուրջ ռիսկեր է պարունակում․ Տարոն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները շարունակվում են Արցախի շփման գծի տարբեր ուղղություններով։ Ադրբեջանի իղձերի և հայկական բանակի կողմից դրանց չեզոքացման թեմայով Factor TV-ն զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

 – Պարո՛ն Հովհաննիսյան, ի տարբերություն 2016 թվականի Ապրիլյան պատերազմի՝ այս անգամ Ադրբեջանը գործում էր բացահայտ, մարտերին պատրաստվում էր անթաքույց։ Ինչո՞ւ։

– Հուլիսյան մարտական գործողություններից հետո, քանի որ Ադրբեջանը կրել էր շատ լուրջ ձախողում, պարտություն, սա նաև հեղինակության խնդիր էր, առաջին հերթին՝ Իլհամ Ալիևի համար։ Որևէ քայլ իրականացնելն առաջին հերթին իշխանության խնդիր էր, տարիներ շարունակ իր հայտարարածներն ապացուցելու խնդիր։ Եվ, մյուս կողմից, նաև արագացրեց Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշումը և գործունեությունը։ Այսինքն՝ Թուրքիան բոլոր մակարդակներում Ադրբեջանին ավելի էր քաջալերում և շարունակում է քաջալերել նմանատիպ ռազմական գործողություններ իրականացնելու։

– Իշխանությունը ցանկանում էր այսպիսի գործողություններ, բայց արդյո՞ք հասարակության կողմի պահանջված էին ռազմական գործողությունները։

– Ակտիվ զանգվածի կողմից՝ այո՛, բավականին լայն զանգվածներով։ Ադրբեջանում տարիներ շարունակ աշխատում են հասարակության վրա, և հակահայկական քարոզչությունը բավականին լայն հիմքերի վրա է։ Այո՛, Ադրբեջանում հասարակության մեծ հատվածը մեր նկատմամբ թշնամաբար է տրամադրված։

– Անկարան ոչ միայն քաղաքական և դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Բաքվին, այլ նաև ռազմական՝ հրահանգիչների և տեխնիկայի միջոցով։ Ինչպե՞ս են սրան վերաբերվում Բաքվում։

– Հուլիսյան գործողություններից հետո Թուրքիայից Ադրբեջանի կախվածությունն աստիճանաբար մեծանում է։ Որոշակի իրավիճակում դա անհրաժեշտ էր Ադրբեջանի ղեկավարությանը։ Եթե, օրինակ, հուլիսյան գործողություններից անմիջապես հետո չլինեին Թուրքիայի հայտարարություններն ու զորավարժությունը, ապա բարդ է ասել, թե ներքաղաքական, ներհասարակական տրամադրություններն ինչպիսի հակաիշխանական զարգացումներ կստանային։

Նաև իրենց վարած հակահայկական ատելության քաղաքականության հետևանքով բավականին լուրջ սպառնալիք է Ադրբեջանի իշխանություններին, եթե որևէ հարցում իրենք ձախողում են։ Այսինքն՝ սա կարող էր իշխանափոխության գործընթացի հիմք դառնալ, եթե չլիներ Թուրքիայի այդպիսի ակտիվ աջակցությունն Ադրբեջանի իշխանությանը։

– Որքա՞ն է հավանականությունը, որ Արցախի դեմ մարտերին կարող են մասնակցել թուրքական զորքերը։

– Թուրքիան այս պահին ներգրավված է բոլոր ուղղություններով, բացի ուղիղ ներգրավումից։ Թուրքական զինտեխնիկա է օգտագործվում, միգուցե կան նաև հրահանգիչներ և այլն։ Ինչ վերաբերում է ուղիղ ներգրավվելուն, դա Թուրքիայի համար բավական լուրջ ռիսկերի հաշվարկման գործընթաց է, որովհետև տարածաշրջանային խաղացողներն ունեն իրենց շահերը այստեղ։ Այսինքն՝ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացումն այս տարածաշրջանում առաջին հերթին վնասում է Ռուսաստանի շահերին։

Իրանի Իսլամական Հանրապետությունից տեսնում ենք որոշակի բացասական ազդակներ առ այն, որ Թուրքիան որոշակի ցանկություններ է հայտնում՝ է՛լ ավելի ներգրավվելու գործողություններին, մասնավորապես՝ Նախիջևանում բավականին լուրջ հետաքրքրություններ և շահեր ունեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան