Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրությունը հետաձգվել է
Հաշվի առնելով ներկայիս ռազմական դրությունը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի անդամների առաջարկությամբ սեպտեմբերի 27-ին որոշվել է ընտրության գործընթացը հետաձգել՝ օրենսդրությամբ նախատեսված ժամկետների սահմաններում։
«Հանձնաժողովի հետագա աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացվի առաջիկայում»,- ասվում է Հանրային հեռարձակողի խորհրդի հաղորդագրությունում: