Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 169 մարդ
Քաղաքականություն
26.09.2020 | 17:17Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում մահացել է COVID-19-ով վարակված 169 քաղաքացի. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբի տվյալներին:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 20 հազար 225-ի:
Ռուսաստանում կորոնավիրուսի ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1 մլն 143 հազար 571 է, առողջացել է 940 հազար 150 մարդ: