Հույն քաղաքական գործիչ. «Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը»

Լուրեր

20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք-հունական հարաբերությունների ճգնաժամը չի անցնում։ Հունաստանի մի շարք քաղաքական գործիչներ շարունակում են կոշտ հայտարարություններ անել՝ ի պատասխան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքներին. գրում է ermenihaber-ը:

Վերջին  ամիսներին  հույն-թուրքական հարաբերություններն առավել լարվել են Հունաստանի տարածքային ջրերում թուրքական «Օրուչ Ռեիս»  նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։

Հունաստանի աջակողմյան ազգայնական «Հունական որոշում» կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը, ըստ թուրքական լրատվամիջոցների, հեռուստատեսությամբ սկանդալային հայտարարություն է արել։

Խոսելով թուրք-հունական հարաբերությունների վերջին զարգացումներից՝ նա նշել է, որ անիմաստ է ակնկալել, թե Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ։

Լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե  Հունաստանը խորտակի հունական ջրեր ներխուժած թուրքական  նավը,  կուսակցության նախագահն ասել է, որ հունական նավատորմը բավականաչափ ներուժ ուներ դա անելու համար։

«Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը։ Եթե մենք առաջինը հարվածեինք, նրանք այլևս չէին կարողանա դուրս գալ Դարդանելից։ Գողերը մեր տուն են ներխուժել, իսկ մենք պատասխան չենք տալիս։ Կարող էինք 5-6 թուրքական նավ ոչնչացնել, և թուրքերը այլևս Էգեյան ծովում չէին հայտնվի»։