Լիտվան հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ

Լուրեր

01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տիկին դեսպանն ասել է, որ ուշի-ուշով հետևել են վերջին երկուսուկես տարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա խոսքերով, իրականացվող բարեփոխումները վերջնականացնում են հեղափոխության օրերին սկիզբ առած գործընթացները: Եվրամիության անդամ Լիտվայի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ պատրաստ են աջակցել մեր երկրին բազմավեկտոր բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Ողջունելով դիվանագետին՝ նախարար Ա.Հարությունյանը ներկայացրել է կատարված և ընթացիկ աշխատանքները․ նա նշել է, որ արդեն փոխվել են նախադպրոցական կրթության, հանրակրթության մասին օրենքները, վերանայվում է Հանրակրթության պետական չափորոշիչը, շրջանառվում է բուհերի ու գիտության բնագավառները կարգավորող օրենքի նախագիծը, մշակման փուլում են ոլորտային ռազմավարությունները:

Նախարար Ա.Հարությունյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը` փաստելով, որ Հայաստանի դպրոցների շուրջ կեսում արդեն գործում են ինժեներական լաբորատորիաներ։ Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշել է, որ լիտվական կողմը հետաքրքրված են ԲՏ ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ։

Տիկին Ի.Ստանիտե-Տոլոչկինեն նաև անդրադարձել է լիտվացի ճարտարապետ Յուրգիս Բալտրուշակտիսի անվան կրթաթոշակի հաջողությամբ իրականացվող ծրագրին և եկող տարի մշակույթի բնագավառում երկկողմ նախագծեր և սպորտի ոլորտում մրցաշարեր անցկացնելու հնարավորությանը՝ միևնույն ժամանակ կարևորելով Լիտվայում հայ համայնքի ակտիվ գործունեությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-լիտվական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր: