ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է, որպես Իսրայելի մայրաքաղաք. աշխարհն արձագանքել է այդ որոշմանը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին. տեղեկացնում է ria.ru-ն:

«Ես որոշեցի, որ հիմա է Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելու ժամանակը»,- ասել է ամերիկացի առաջնորդը`ելույթ ունենալով հատուկ կոչով:

Այսպիսով, Թրամփը կատարել է իր նախընտրական խոստումը: Նրա խոսքով՝ ավելի քան 20 տարի ԱՄՆ բոլոր նախագահները հրաժարվել են ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել կամ ճանաչել այն որպես Իսրայելի մայրաքաղաք: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ նրանք կարծել են, որ այդ քայլը կվնասի խաղաղ գործընթացին:

Թրամփը նշել է, որ մինչ այժմ Իսրայելն ու Պաղեստինը հաշտեցման եզրեր չեն փնտրել: «Անմտություն է ենթադրել, որ նմանատիպ բանաձևի հետևելով կարելի է հասնել ավելի լավ արդյունքների», – ավելացրել է նա:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն  շնորհակալություն է հայտնել Թրամփին «համարձակ և արդար որոշման համար»: Կառավարության ղեկավարը Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաքի ճանաչումը «խաղաղության կարևոր քայլ» է անվանել և խոստացել պահպանել քաղաքի սրբավայրերի ստատուս քվոն:

Թրամփի որոշումը, սակայն, դատապարտվել է ինչպես Պաղեստինի կառավարության, այնպես էլ այլ երկրների կողմից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնի որոշումից հետո Թուրքիան կարող է դիվանագիտական ​​հարաբերությունները խզել Իսրայելի հետ:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերերին, սակայն, միջազգային հանրությանը կոչ է արել ԱՄՆ-ի որոշման հանդեպ զուսպ արձագանք դրսևորել:

Իսրայելը Երուսաղեմը համարում է  իր «միակ և անբաժանելի» մայրաքաղաքը՝ ներառյալ արևելյան շրջաններն ու պատմական կենտրոնը, որոնք կարողացել է հետ նվաճել Հորդանանի հետ վեցօրյա պատերազմի արդյունքում:

Հայտնի է՝ աշխարհը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում, ու սա Մերձավոր Արևելքի հակամարտության ամենախրթին խնդիրներից մեկն է: Այդ իսկ պատճառով օտարերկրյա բոլոր դեսպանությունները տեղակայված են Թել-Ավիվում:

Դեռևս 1995 թ. ԱՄՆ Կոնգրեսը Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենք էր ընդունել, սակայն այդ որոշման իրականացումը հետաձգվում էր շուրջ 22 տարի: