Ինքնամեկուսացվող անձին ինչո՞ւ չպետք է տրամադրել բժշկական խորհրդատվություն, սնունդ․ Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթով նախատեսվող պայմանները որևէ կերպ չեն տարբերվում արտակարգ դրության պայմաններից։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ ակնկալվում էր ավելի ճկուն գործիքակազմ, որ արտակարգ դրության վերացումից հետո հնարավոր լիներ վիճակի թեթևացում։

Սամսոնյանը նաև հարց ուղղեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին․ «Օրենքով սահմանվում է, որ մեկուսացման վայրում անձին կարող է տրամադրվել բավարար պայմաններ՝ բժշկական խորհրդատվություն, սնունդ, այսինքն՝ ամեն ինչ՝ նրա ժամանակավոր կեցության համար։ Բայց ինքնամեկուսացման պարտադրվող մարդը, ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ այս պայմանները նրան ևս չպիտի տրամադրել, որովհետև այս ընթացքում շատ մարդիկ են եղել, որ զանգահարել են, ասել են՝ ինձ պարտադրել են մեկուսանալ և ես զրկվել եմ իմ աշխատանքից կամ ես միայնակ եմ ապրում և որևէ օգնություն, աջակցություն չեմ ստանում»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։