Առնվազն մինչև տարվա վերջ քովիդային ֆոնը կպահպանվի, և անհրաժեշտ են լինելու համապատասխան միջոցառումներ․ Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Արտակարգ իրավիճակի ռեժիմին անցումը հնարավորություն է տալիս, պահպանելով որոշակի սահմանափակումներ, վերացնել արտակարգ դրությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ ընդգծելով, որ այս տարբերակին են անցել նաև եվրոպական շատ երկրներ։

«Այս կանոնակարգումները, ըստ էության, մեզ թույլ են տալու վերադառնալ բնականոն կյանքին՝ հաշվի առնելով այն համաշխարհային տենդենցը, որ մենք պետք է սովորենք աշխատել և ապրել COVID-ի պայմաններում։ Նշված կանոնակարգումները թույլ են տալիս Սահմանադրությամբ նախատեսված այն նվազագույն սահմանափակումները կիրառել, որոնք անհրաժեշտ են և համաչափ են ժողովրդավարական հասարակության համար»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ կանխատեսումներն այնպիսին են, որ առնվազն մինչև տարվա վերջ այս քովիդային ֆոնը կպահպանվի։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։