ՅՈՒՆԵՍԿՕ-ն  մեզ մշակութային անեքսիայի է ենթարկում. Սեդրակ Մամուլյանը տոլման ադրբեջանական ուտեստ ճանաչելու մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակել է ադրբեջանական կերակրատեսակ։  Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ տոլման ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։ «Տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը »,- ասված է հաղորդագրության մեջ։

«Մեր կազմակերպությունը և ես՝ որպես անձ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որևէ որոշում լուրջ չենք ընդունում»,- Factor.am -ի հետ զրույցում ասաց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը. « ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունենք այնպես, ինչպես ընդունված է՝ ազնվության, խելամտության վերին ատյան, այն գոնե մեզ համար բոլորովին հակադիր որոշումներ է կայացնում»:

Մամուլյանը նշում է պայքար պետք է տարվի և դա պետք է կատարվի բոլորի կողմից, որպես պայքարի տեսակ նա առաջարկում է ավելի ընդլայնել տոլմայի փառատոնը, բոլորին իրազեկել և ներկայացնել իրականությունը. «Մյուս մայիս ամիսը մենք աշխարհում հայտարարել ենք տոլմայի ամիս և որքան ընկերներ, ծանոթներ ունենք, բոլորը համաձայնել են մայիսին տոլմայի օրեր հայտարարել»:

Մամուլյանը սա պարտություն չի համարում, ավելին նշում է՝ իսկ մենք արդյոք որևէ մեկին ապացուցելու բան ունե՞նք. «Ես օրինակ հարմար կգտնեի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին բոլոր երկրները հարաբերվեն առևտրի նախարարություններով, որովհետև այնտեղ զուտ առևտուր է: Ադրբեջանը իր ողջ 100-ամյա պատմության ընթացքում ինչ-որ բան է ուզում ապացուցել, անլիարժեքության բարդույթով հիվանդ ազգություն են: Մենք ապացուցելու որևէ բան ունե՞նք, տոն կա՞, որ տոլմա չլինի մեր սեղաններին: Մենք ուղղակի խոսելիս պիտի վստահ ասենեք, որ եթե հակառակորդը ռազմի դաշտում է մեզ ֆիզիկական  անեքսիայի ենթարկում, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ՝ մշակութային»:

Նշենք, որ մենք ավելի վաղ ևս անդրադարձել էինք այս թեմային՝ «Ադրբեջանը ցանկանում է յուրացնել տոլման, քոչարին և քյամանչան․ ինչո՞ւ հայկական կողմը թողեց, որ դանակը հասնի ոսկորին» խորագրով հոդվածում:

Լիլիթ Շաբոյան