Արդարությունը պետք է վերականգնվի, որ հնարավոր լինի պաշտպանել այն մեխանիզմներով․ Լարիսա Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

«Տիկի՛ն Մինասյան, եթե ընդդիմության շահարկումները «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» վերաբերյալ ինչ-որ տեղ հասկանալի են՝ ավտորիտար ռեժիմի համատեքստում, ապա զարմանալի է նոր իշխանությունների արտահայտությունները, ինչո՞վ է վտանգավոր հիմնադրամի գործունեությունը նոր իշխանությունների համար, հատկապես՝ եթե հաշվի առնենք, որ նոր իշխանության մի մասը ՀԿ սեկտորի ներկայացուցիչ է»,- «Մեդիակենտրոնի» հարցազրույցի ընթացքում հարց տրվեց հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանին։

Նա այն կարծիքին չէ, որ հնչեցված ինչ-որ կարծիքներ հենց իշխանության դիրքորոշումն են։ Մինասյանը նկատում է՝ ոչ փաստացի եզրակացությունները վտանգավոր են ժողովրդի ընտրած իշխանության հանդեպ վստահությունը խարխլելու տեսանկյունից:

«Մտահոգիչ են անձանց կողմից հիմնադրամի շուրջ չփաստարկված խոսակցությունները։ Ես այդտեղ եմ տեսնում վտանգը, որ դրանք իմաստազրկում են արված աշխատանքները»,- ասաց Մինասյանը։

Իսկ ըստ նրա՝ ինչքանո՞վ են կյանքի կոչվում նոր իշխանությունների հեղափոխական խոստումները․ «Հեղափոխությունը առաջին հերթին մեծ, համակարգային պահանջ է։ Եվ եթե դիտենք այդ տեսակետից, առաջին և մեծ քայլը ազատ և արդար ընտրությունների կատարված փաստն է, դա շատ լուրջ փոփոխություն է»։

Ըստ նրա՝ կան ուղղություններ, որոնցում պետության զավթման կազմաքանդումը լավ է ստացվում, օրինակ՝ հակակոռուպցիոն մեխանիզմները զարգանում են։ Սակայն «երկարատև զավթման» հետևանքով պետական ինստիտուտները շատ դեպքերում դարձել են ոչ գործունակ և նրանց նոր իմաստ է պետք տալ:

«Դրանց փչացված, կոռումպացված լինելու պատճառներն է պետք հեռացնել։ Արդարությունը պետք է վերականգնվի, որ հնարավոր լինի պաշտպանել այն մեխանիզմներով»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: