Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների նիստը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում է նաև Ադրբեջանը

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 26-ին, ուզբեկական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 27-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Դիտորդի կարգավիճակով նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի Հանրապետությունը:

«Հայկական կողմը նիստին մասնակցում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանի գլխավորությամբ:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին COVID-19 համավարակի տարածման ընթացքում անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, կողմերի տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած, կրթության կամ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով գտնվող անձանց աջակցության ցուցաբերմանը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի շրջանակներում կողմերի համագործակցությանը, «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի կոնվենցիայի դրույթների կատարմանը:

Օրակարգային հարցերի վերաբերյալ ելույթներում մասնակիցները կարևորեցին COVID-19 համավարակի ընթացքում կողմերի միջև սերտ համագործակցությունը: Այդ առնչությամբ հայկական կողմն ընդգծեց համավարակի դեմ պայքարի ընթացքում մասնակից երկրների կողմից կիրառված սահմանափակումների պայմաններում բելառուսական կողմի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն ընձեռեց ապահովել օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձը:

Անդրադարձ կատարվեց 1993թ. Մինսկի կոնվենցիայի շրջանակներում պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև շրջանառվող պաշտոնական փաստաթղթերի վավերականությանն առնչվող հարցերի:

Մասնակիցները կարևորեցին նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման ուղղությամբ գործնական քայլերի կատարումը, որի կապակցությամբ ունեցած ելույթում հայկական կողմը ևս մեկ անգամ տեղեկացրեց ՀՀ-ում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման և դրա արդյունավետության մասին:

Հայկական կողմի առաջարկով ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի նիստի անդամները որոշեցին տարեկան հերթական նիստն անցկացնել Հայաստանում՝ 2021թ․ երկրորդ կիսամյակում»։