Ռուս-թուրքական թեժ մրցակցություն է․ տավուշյան մարտերում հաղթանակից հետո նոր ռեգիոնալ իրավիճակ է․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
18.11.2024 | 11:41
Հավաքագրված 18 մլրդ դրամ գումարը դառնալու է նոր ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:33
Օպերայի շրջակայքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:30
Խոսնակը հաստատում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18.11.2024 | 11:23
Կարեն Անդրեասյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Արմեն Դանիելյանը
18.11.2024 | 11:22
Անգլերենի իմացությունը դպրոցն ավարտող աշակերտների համար առաջնային է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:14
Անկարան հաստատում է․ Թուրքիան արգելափակել է COP29-ին մասնակցելու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը
18.11.2024 | 11:12
Ֆրանսիայի և Հայաստանի բանակները մասնակցում են Հունաստանում անցկացվող «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.11.2024 | 11:05
Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 10:54
Բայդենը թույլատրել է Ուկրաինային ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերին
18.11.2024 | 10:43
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի, նախկին ղեկավարը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 10:22
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան
18.11.2024 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարող ուժի սուր ընդդիմախոսների շարքը համալրվել է ևս մեկով՝ Ազգային-ժողովրդավարական բևեռով, որի կազմում են «Սասնա ծռերը», այլ ուժեր: Բայց ի տարբերություն ընդդիմության մյուս հատվածի, նրանք դեռևս իշխող ուժի հրաժարականը չեն պահանջում, այլ կոչ են անում հակաճգնաժամային անցումային կառավարություն ձևավորել: Պարո՛ն Բադալյան, Ժիրայր Սեֆիլյանը համակիրներին կոչ է անում պատրաստ լինել նաև փողոցային պայքարի: Փաշինյանի կառավարությանը քննադատում են հեղափոխության խոստումները չկատարելու համար՝ անցումային արդարադատություն, նոր Սահմանադրություն, նախկին իշխանության հանցագործներին չպատժել և արդարությունը չվերականգնել: Հեղափոխության աջակից այս ուժի և իշխանության հակասությունը ինչո՞վ կարող է ավարտվել:

-Այս բևեռը, որ նոր ձևավորվում է, իրեն հայտարարում է այս իշխանությանը արմատական ընդդիմություն, և կան նախկին համակարգը ներկայացնող այլ ուժեր, որոնք նաև միմյանց հետ են մրցակցում ընդդիմադիր դրոշակակրի կարգավիճակի համար։ Կարծում եմ՝ այս երկու ուժերն իրար կհակակշռեն, և իշխանությունը կհայտնվի այս դասավորության պայմաններում նրանց մեջտեղում և փոքր-ինչ վերև այս ուժերի նկատմամբ։ Մենք տեսնում ենք, որ բացի ներկայիս իշխանության հանդեպ արմատական գնահատականներ հնչեցնելուց, Ազգային-ժողովրդավարական բևեռը ներառող ուժերը նույնքան կամ գուցե ավելի արմատական են նախկին իշխող համակարգի նկատմամբ, և սա, կարծում եմ, թույլ կտա Նիկոլ Փաշինյանին այս երկու բևեռները որոշակիորեն հավասարակշռելով միմյանց, խաղարկել հօգուտ իր քաղաքական դիրքի։

-Արդյոք օբյեկտիվ են քննադատութուններն ուղղված իշխող ուժին: Բևեռից ասում են՝ Փաշինյանը հայտարարում էր՝ «Ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու», բայց բոլորը պլստացին: Ի վերջո, պետությունը զավթված է եղել, ընտրությունների կեղծմամբ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը իշխանություն են պահել, բայց ոչ մի պատիժ չի հետևում:

-Քաղաքական դիրքավորում ունեցող ուժերը, բնականաբար, օգտագործելու են ցանկացած հնարավորություն։ Այսինքն՝ եթե մեկ օր ավել որևէ բարձրաստիճան պաշտոնյա մնում է ազատության մեջ, այդ հարցում արմատական դիրքավորված ուժերը փորձելու են այդ մեկ օրն էլ դարձնել իրենց քաղաքական ուժի կապիտալի հավելագրման հնարավորություն։ Եվ, կարծում եմ, այստեղ հանրությունն է որոշելու այդ դիրքորոշումը արժանացնե՞լ հավանության, թե՝ ոչ։ Հանրային վստահությունը ցույց կտա, թե այսպիսի մոտեցումն ինչքան պահանջարկ ունի։ Իրավիճակը բավականին բարդ է, քանի որ գործ ունենք մի հանգամանքի հետ, որ բացի այդ՝ պետք է կառավարվի պետություն, որը գտնվում է բավականին բարդ և բազմաշերտ աշխարհաքաղաքական հանգուցային ռեգիոնում, ունի բազմաթիվ բարդ հարցեր, այդ հարցերով պարուրված 30-ամյա անցյալ, և այստեղ այդ պետությունը պետք է կառավարվի բավականին կայուն և սահուն։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Թավշյա հեղափոխությունը, որ տեղի ունեցավ անարյուն, դա նշանակալի փոփոխություն էր նաև իր բնույթով, այսինքն՝ Հայաստանի համար բավականին մեծ ճոխություն էր լինելու ցնցումային հեղափոխությունը, և չնայած՝ կարմիր գծեր անցնելու սահմանային իրավիճակներին, մեր հասարակությունն, այդուհանդերձ, չգնաց բախումնային փոփոխությունների ճանապարհով, թեև նախորդ երեք տասնամյակում մոտ ենք եղել դրան։ Որքան էլ մեծ է ցանկությունը տեսնել նախորդ քաղաքական համակարգի պատասխանատվությունը և այլն, ես կարծում եմ՝ օբյեկտիվ իրականությունն այն է, որ չենք կարող այստեղ ակնկալել բոլոր հարցերին պատասխաններ։

Այն, որ կան բազում հարցեր դինամիկայի առումով, այո՛, բնական է, որ պետք է լինեն, այդ հարցերը պետք է պատասխանատվության տակ պահեն ներկայիս իշխանությանը և հասարակության դոմինանտ դերն ապահովեն հետհեղափոխական իրավիճակում, բայց էլի եմ կրկնում՝ զուտ քաղաքական իմաստով չեմ պատկերացնում, որ բոլոր հարցերը կարող են ստանալ արագ պատասխաններ՝ հաշվի առնելով կապված բարդագույն հարցերի հետ։

-Գագիկ Ծառուկյանը, Վանեցյանը, ՀՅԴ-ն անթաքույց միավորում են կազմել ընդդեմ իշխանությունների, ճանապարհային քարտեզ էին կազմում, որի ավարտն այդպես էլ չի երևում: Ծառուկյանը 100% հրաժարականի մասին հայտարարեց: Նրանց հավանական դաշնակիցը կարո՞ղ է Քոչարյանը լինել, որը հայտարարել է «Կոնսեսուս մինուս մեկ» բանաձևի մասին, Փաշինյանին միակ պրոբլեմ հայտարարել: Նույն Վանեցյանը բացեիբաց հայտարարեց ցանկությունը հանդիպելու Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Ինչպիսի՞ն է լինելու քաղաքական աշունը:

-Դուք նշում եք քաղաքական աշնան մասին, բայց ես համարում եմ՝ Հայաստանում չկա քաղաքական կյանք և չի լինի և ամեն ինչ պայմանավորված է լինելու, թե արտաքին քաղաքական ինչ իրավիճակ է լինելու։ Կստանա՞ն այդ ուժերը արտաքին որևէ ազդակ՝ ցուցում կլինի, թե իրենց մտածողության շրջանակում որևէ զարգացում կլինի կամ իրենք կդիտարկեն դա այստեղ պահանջարկ առաջացնող գործոն, ըստ այդմ՝ կգործեն։ Ինչպես նշեցի՝ այդ ուժերը քաղաքական ուժեր չեն և ըստ այդմ՝ քաղաքական նպատակներ չէ, որ հետապնդում են։ Առանձնապես չի տարբերվում նաև Հայաստանում կառավարող մեծամասնությունը։ Մենք տեսնում ենք, որ քաղաքականությամբ զբաղվում է գործադիր իշխանությունը, բայց քաղաքականությամբ զբաղվելու պասիվ վարքագիծ է դրսևորում Հայաստանի թիվ մեկ քաղաքական օրգանը՝ խորհրդարանը և դրա մեծամասնությունը։

Աշնանը Հայաստանում քաղաքական պրոցեսները լինելու են այնպիսին, ինչպիսին կլինեն արտաքին պրոցեսներ։ Մենք տեսնում ենք, որ արտաքին պրոցեսները զարգանում են դինամիկ, մենք տեսնում ենք, որ Տավուշյան մարտերից հետո Հայաստանի ռազմական, թեկուզ փոքր, բայց ռազմական հաղթանակից հետո ռեգիոնալ նոր իրավիճակ է, մենք տեսնում ենք նոր հարաբերություններ ռուս-թուրքական դաշտում, որտեղ ռազմավարական գործընկերությունը աստիճանաբար փոխվում է ռազմավարական մրցակցության՝ նաև աշխարհաքաղաքական իրողության բերումով։ Մենք տեսնում ենք նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց՝ հիբրիդային երրորդ պատերազմի ուղեկցությամբ, տեսնում ենք Ռուսաստանի անկումը որպես երկրորդ բևեռ և Չինաստանի վերելքը։ Այս ամենն են թողնում ազդեցություն միջազգային և ռեգիոնալ իրավիճակի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան