Կյանքից հեռացել է Միխայիլ Բաղդասարովը
Կյանքից հեռացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: Բաղդասարովն օրեր առաջ սրտի կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց և գտնվում էր կոմայի մեջ:
Միխայիլ Բաղդասարովը 61 տարեկան էր: Նա «Միկա» ֆուտբոլային ակումբի հիմնադիրն էր:
Պարգևատրվել է «Հայրենիքին ծառայության համար» III աստիճանի շքանշանով, Հայ Առաքելական եկեղեցու շքանշանով, ՌԴ, ՀՀ և ԼՂՀ մեդալներով: