Արթուր Ասոյանն ընդունել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարին

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ընդունել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին:

«Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գնել Հասրաթյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ասոյանը  ողջունելով ներկաներին՝  նախ ներկայացրել է Հայաստանում տեսչական մարմինների ստեղծման պատմությունը և նշել է, որ նախարարություններին ենթակա տեսչությունների առանձնացումն ու կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ստեղծման նպատակն է եղել քաղաքականության մշակման և վերահսկողական գործառույթների տարանջատումը:

Անդրադառնալով ընթացիկ տարում տեսչական մարմինների կողմից իրականացված աշխատանքներին՝  Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ պլանային ստուգումների գործընթացը որոշակի դանդաղել է՝ պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ և համավարակի դեմ տարվող տեսչական վերահսկողական աշխատանքներով:

Ժիրայր Միրզոյանը իր հերթին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում իրականացվող ոլորտային աշխատանքների մանրամասները, մասնավորապես անդրադարձ է կատարվել անտառային տնտեսություններին առնչվող հարցերին: Գնել Հասրաթյանը և Վահե Ջիլավյանը ներկայացրել են ոլորտում իրականացվող աշխատանքները և հետագա անելիքները՝ քննարկվել են հետագա համագործակցության հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապօրինի անտառահատման դեմ տարվող աշխատանքներում նոր գործուն մեխանիզմների ներդրման վերաբերյալ:

Ժիրայր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար՝ Արթուր Ասոյանին հրավիրելով Արցախի Հանրապետություն:

Ընդունելով հրավերը՝ Ասոյանը նշել է, որ ՀՀ  կառավարությունը պատրաստ է տեսչական մարմինների ոլորտում առկա փորձը փոխանցել Արցախի գործընկերներին»,- ասված է հաղորդագրությունում: