Բուժվողները 7000-ից էլ պակաս են, ԲԿ-ները՝ քիչ ծանրաբեռնված․ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը նվազում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 13:17
Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg
18.11.2024 | 13:05
Փաշինյանը եթե ասի` մանդատս վայր կդնեմ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:56
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել․ պաշտոնական
18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում, օգոստոսի 11-ի տվյաներով, կորոնավիրուսից ապաքինված 33․157 քաղաքացի կա։ 6399 քաղաքացի դեռ շարունակում է վարակի դեմ պայքարել։ Համավարակի ռեկորդային տարածումից հետո, վերջին շաբաթներին նոր դեպքերի թիվը, կարծես, նվազում է։

Ըստ վիճակագրական տվյալների՝ հանրապետությունում COVID-19-ի ամենաշատ ակտիվ դեպքերը հուլիսի 6-ին են գրանցվել՝ 12.143։ Հաջորդող օրերին արդեն՝ թվերն էապես սկսել են նվազել։ Հուլիսի 23-ից մինչ օրս կորոնավիրուսի օրական դեպքերը 400-ի չեն հասել։ Ավելին՝ վերջին 1 շաբաթում գրանցվել է 1․295 նոր դեպք։ Նախկինում այս ցուցանիշը գրանցվում էր ընդամենը 1․5-2 օրում։

Factor tv-ն փորձեց պարզել՝ ինչով է պայմանավորված թվերի նվազումը։

Նախ, փորձեցինք հասկանալ՝ արդյոք ցածր ցուցանիշն անուղղակիորեն կապված չէ՞ արվող թեստերի քիչ քանակի հետ։ ՀՎԿԱԿ տվյալներով՝ վերջին 7 օրում ՀՀ-ում 9․158 թեստավորում է իրականացվել։ Օրական ցուցանիշը՝ 1300 է․ գրեթե այնքան, որքան կորոնավիրուսի բռնկման ամենաթեժ շրջանում էր։ Ստացվում է՝ թվերն, անկախ թեստավորման ցուցանիշից, իսկապես որոշ չափով նվազել են։

Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նաև հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը․ «Թվերի նվազման միտում կա։ Մենք դա տեսնում ենք և՛ ուղղակի ցուցանիշներով, այսինքն՝ այն թվերը, որոնք հրապարկվում են, և՛ անուղղակի գործոններով ենք համոզվում, որ իրոք համավարակը նահանջում է։ Մասնավորապես՝ տեղյակ ենք, որ բուժհիմնարկների լարվածությունը էապես նվազել է, տեղյակ ենք, որ անգամ համակարգչային շերտագրության (տոմոգրաֆիա) հերթերը նվազել են, մահճակալներն ազատ են։ Այս բազմակողմանի գործոնների վերլուծությունը փաստում է, որ այո՛, նվազել է։ Մեկ գործոն չի, որ ազդել է սրա վրա։ Ազդել է այն, որ համավարակը ՀՀ-ում մեծ թափ ստացավ և բնականոն զարգացումը նա էր, որ պետք է իջնեին թվերը»։

Համոզվելու համար՝ արդյոք վերջին շրջանում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը թուլացել է, Factor.am-ը դիմեց կորոնավիրուսով հիվանդների սպասարկող ԲԿ-ներին։

Այսպես, մարտի 31-ից վերապրոֆիլավորված և միայն կորոնավիրուսով հիվանդների ընդունող Արտաշատի ԲԿ-ից մեզ հաղորդեցին, որ իրենք արդեն դադարել են COVID կենտրոն լինել։ Նշեցին, որ այժմ ախտահանման աշխատանքների մեջ են, և բուժկենտրոնն ամբողջությամբ փակ է։

Դիլիջանի ԲԿ-ն, որը հունիսից էր վերապրոֆիլավորվել, օգոստոսի 1-ից նույնպես դադարել է COVID հիվանդների սպասարկել։ ԲԿ տնօրեն Ռուբեն Բաբակեխյանի փոխանցմամբ՝ որոշումը Առողջապահության նախարարությանն է և պայմանավորված է վերջին շրջանում վարակման դեպքերի նվազմամբ։ «Մեզ մոտ 60 տեղ էր, 60 տեղն էլ լրացրել էինք։ Վերջին շրջանում արդեն ազատ էին տեղերը։ Բավականին քչացել էր»,- պատմեց «Դիլիջան» ԲԿ տնօրենը։

Հունիսից վերապրոֆիլավորված Սպիտակի ԲԿ-ից մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ նույնպես դրական աճ կա․ 120 մահճակալից զբաղված է ընդամենը 45-ը։ Միայն այսօր 11 դուրսգրում են ունեցել։

Հունիսի 21-ից վերապրոֆիլավորված Մարտունու ԲԿ-ում այս պահին դեռ բոլոր 50 մահճակալներն էլ զբաղված են, սակայն ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի փոխանցմամբ, վերջին շաբաթներին հիվանդանոցի բեռնվածության թեթևացում են նկատում։

Դիմեցինք նաև «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տևական ժամանակ է բուժում են ստանում COVID-ի ծանր ու ծայրահեղ ծանր վարակակիրները։ Բուժհաստատության մամուլի խոսնակը մեզ փոխանցեց․ «Իրավիճակն այս պահին կարելի է գնահատել բավականին նորմալ։ Համեմատած COVID-ի սկզբի և մյուս ամիսների հետ՝ այս ամիսը բավականին տարբերվում է, որովհետև թեթևացել է հիվանդների հոսքը։ Սակայն, չեմ կարող նույնն ասել նաև վերակենդանացման բաժանմունքի մասով, որովհետև այն ինչպես բեռնված աշխատում էր, նույն կերպ շարունակում է աշխատանքը։ Դեռևս, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդները շարունակում են պահպանել իրենց թիվը»։

Վերջին 2 շաբաթում կորոնավիրուսային իրավիճակի բարելավում նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնում են նկատել։ Փոխտնօրեն Կարեն Պողոսյանը մեզ հայտնեց, որ օրական 20-25 դուրսգրում են ունենում։ Այսօր առավոտից մինչև 16։00-ն արդեն 13 հիվանդի էին հասցրել դուրս գրել։ «192 մահճակալից հիմա զբաղված է 142-ը։ Ստացվում է, պրակտիկորեն, 50 ազատ մահճակալ ունենք, հետևաբար, զգալի թեթևացել է, ինչը նախկինում, գերծանրաբեռնված օրերին չկար ընդհանրապես»,- ասաց Կարեն Պողոսյանը։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, թեպետ նշում է, որ վարակման դեպքերի նվազման համար կարևոր դեր են խաղացել հակահամաճարակային միջոցառումները, ընդգծում է նաև ակտիվ բժշկական միջոցառումների կարևորությունը։ Ըստ նրա՝ այստեղ որոշակի թերացումներ կան։ «Բազմիցս բարձրաձայնել ենք, որ թեստավորումների քանակը պետք էր եռապատկել։ Ինչո՞ւ, որովհետև մենք պետք է իրականացնեինք կանխարգելիչ թեստավորում, ինչը չի արվել։ Կոնտակտավորների հայտնաբերման գործընթացը պետք է վերաիմաստավորվեր, որ հայտնաբերման ու ինքնամեկուսացման ժամանակը կրճատվեր, որպեսզի մարդուն շուտ գտնեինք, ինքն էլ վարակը չտարածեր»,- ընդգծեց հանրային առողջության մասնագետը։

Կպահպանվի կորոնավիրուսի տարածման ներկայիս միտումը, թե՝ ոչ, դժվար է ասել։ Այնուամենայնիվ, ԱՆ հրապարկած թվերն ու բուժհաստատություններում նախկին ծանրաբեռնվածության պակասը թույլ են տալիս կարծել, որ առաջիկայում, հնարավոր է, կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը առաջին հաջողությունները գրանցի։

Հավելենք, որ կորոնավիրուսի նահանջի թեմային նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն է անդրադարձել՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարում հույսի նշույլներ են նկատվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան