Հունիսին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը 6,5 անգամ աճել են․ ի՞նչն է պատճառը

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում այս տարվա մարտ-հունիս ամիսներին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բացահայտման նպատակով իրականացված թեստերի քանակը 113 547 է, որոնցից հաստատված դեպքերի թիվը՝ 26 065։

Արդյոք այս թիվը ներկայացնո՞ւմ է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման ամբողջ պատկերը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ասուլիսներից մեկում հայտնել էր, որ հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ մարդն ակնհայտորեն վարակված է կորոնավիրուսով: Ստացվում է, որ մարդկանց մի խումբ, վարակված լինելով կորոնավիրուսով, այնուամենայնիվ, չի ներառվում ամեն օր հրապարակվող կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում։

Առողջապահության նախարարությունը նման վիճակագրություն չունի, թե քանի մարդ է վարակվել կորոնավիրուսով, բայց չի թեստավորվել։ Սակայն Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս տարվա հունիսին գրանցվել է չճշտված հարուցիչով  թոքաբորբի 3895 դեպք։ Սա նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է 6,5 անգամ։

Նախորդ տարվա հունիսին գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի ընդամենը 514 դեպք։ Այս տարվա մայիս ամսին չճշտված հարուցիչով թոքաբորբերի թիվը նույնպես մի քանի անգամ պակաս է հունիսին գրանցված դեպքերից՝  գրանցվել է ընդամենը 814 դեպք։

Կարելի է ենթադրել, որ թվերի նման կտրուկ աճը պայմանավորված է հենց Covid-19-ով վարակված, թոքաբորբ ունեցող, սակայն չթեստավորված քաղաքացիների առկայությամբ։

Factor.am-ը սրա վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Պետական վիճակագրական ծառայությունից և Առողջապահության նախարարությունից։ Հարցին Պետական վիճակագրական ծառայությունում դժվարացան պատասխանել՝ պատճառաբանելով, որ հարցը մասնագիտական է և պատասխան պետք է ստանանք Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարարությունից, սակայն,  ևս չհաջողվեց հստակ պատասխան ստանալ: «Չկա նման վերլուծություն, որ ասենք՝ այդ թվում կորոնավիրուս ունեցողներ կան, թե՝ ոչ։ Պետք է յուրաքանչյուր պացիենտի պատմությունը բացեն, նայեն»,- մեզ  հետ զրույցում նշեց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը։

Անժելա Պողոսյան