Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի 8-րդ բաժանմունքում բոլորը վարակվել են կորոնավիրուսով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Հոգեկան առողջության ազգային կենտրոնում (Նուբարաշեն) 30 պացիենտի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Factor.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ վարակվել են 8-րդ բաժանմունքի բոլոր հիվանդները։

Տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանից։ Նշելով, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում, նա ընդհատեց հեռախոսազանգը։

Իսկ ահա Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կենտրոնում վարակակիրներ կան, սակայն վերջնական թիվ չեն կարող ասել, քանի որ այսօր և վաղը թեստավորում են իրականացնելու։

Հիշեցնենք, որ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում վարակակիրների առկայության մասին Factor.am-ը գրել էր դեռ մայիսի 31-ին։ Այդ ընթացքում իրականացվել էր 300 թեստավորում, կորոնավիրուս էր հաստատվել 50 հոգու մոտ, այդ թվում՝ տնօրենի։

Նարեկ Կիրակոսյան