Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցների և պացիենտի մոտ COVID-19 է ախտորոշվել. 150 աշխատակցի և 54 պացիենտի թեստավորել են

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը

Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն) COVID-19-ի վարակման դեպքեր են արձանագրվել։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցել են առողջապահության ոլորտի հավաստի աղբյուրները։

Ըստ այդմ՝ կորոնավիրուս է հաստատվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի, գլխավոր բուժքրոջ, ինչպես նաև այլ աշխատակիցների մոտ, որոնց թվում կա բաժանմունքի վարիչ։

Վարակվածների մի մասը մեկուսացվել է հենց կենտրոնում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշվել է այսօր առավոտյան հոգեկան առողջության կենտրոնի 150 աշխատակցի թեստավորել։ Ընդհանուր աշխատակազմը մոտ 250 հոգի է։ Առողջապահության ոլորտի մեր մեկ այլ աղբյուր, խոսելով վտանգների մասին, նշեց, որ այս պահին բուժկենտրոնում կա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մոտ 400 անձ, որոնց թվում կան նաև բարձր տարիք և ուղեկցող հիվանդություններ ունեցողներ։ Ասել է թե՝ խոցելի խմբում գտնվող անձիք, որոնց վարակման հավանականությունը մեծ է։

Այս տեղեկությունների վերաբերյալ կապ հաստատեցինք կառույցի տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց որևէ տվյալ ներկայացրել։ Նա առաջարկեց դիմել Առողջապահության նախարարություն։

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել նաև ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Նա հաստատեց մեր տեղեկությունները, ասաց, որ կենտրոնում 8 անձի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, որոնցից մեկը պացիենտ է, իսկ 7-ը՝ աշխատակից։

Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ` բացի 150 աշխատակիցներից, թեստավորվել են նաեւ վարակված պացիենտի հետ նույն բաժանմունքում գտնվող 54 այլ պացիենտներ, թեստերի պատասխանները դեռ չկան։ Իսկ ահա Սերգեյ Խաչատրյանի հետ կապված Ալինա Նիկողոսյանն ասաց, որ դեպքերը չեն մասնավորեցնում։

Նարեկ Կիրակոսյան