Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել ԱՄՆ նախագահի ընտրությունները

Լուրեր

17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգել նոյեմբերին նախանշված նախագահական ընտրությունները։ Այս մասին հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Թրամփի թվիթերյան գրառումը։

«Հետաձգե՞նք ընտրություններն այնքան ժամանակ, մինչև մարդիկ կարողանան նորմալ և անվտանգ քվեարկել»,- գրել է Թրամփը։

Նա կարծիք է հայտնել, որ առաջիկա ընտրություններում, որի ընթացքում ԱՄՆ-ում համաճարակային իրավիճակի պատճառով առաջարկվում է ավելի լայնորեն օգտագործել հեռավար քվեարկության միջոցները, այդ թվում՝ փոստի միջոցով, պատմության ամենից ոչ հստակ և խարդախ ընտրությունները կլինեն։

Քաղաքագետ Շերի Բերմանը, սակայն, DW-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ փոստով քվեարկության ժամանակ զանգվածային կեղծիքները քիչ հավանական են։ «Ոչ մի ապացույց չկա, որ փոստով քվեարկության դեպքում կեղծարարությունները կավելանան»,- ասել է նա։

Դիտորդների կարծիքով՝ Թրամփի նախաձեռնությունը բացատրվում է ոչ թե քվեարկության արդարության հանգամանքով, այլ նրանով, որ, վերջին սոցհարցումների համաձայն, գործող նախագահը ժողովրդականությամբ հետ է մնում իր մրցակցից՝ դեմոկրատ Ջո Բայդենից։

Բացի այդ, քվեարկությունը մինչև «լավագույն ժամանակները» հետաձգելն այնքան էլ դյուրին չէ, քանի որ ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամկետը Կոնգրեսի կողմից օրենսդրորեն ամրագրված է 1845 թվականից։

Հավելենք, որ ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները նախանշված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին։