Քաղաքացիների ընդունելության հետ կապված Կառավարությունը փորձում է սահմանափակումներ մտցնել. Արփինե Հովհաննիսյանն առաջարկով հանդես եկավ

Լուրեր

15.11.2024 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 09:38
«1 ԲԻՍ» աստիճան բարդությամբ հրդեh՝ Սարյան փողոցում
14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
Բոլորը

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր մեկնարկեց բուռն քննարկմամբ: Պատճառը Կառավարության ներկայացրած «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» օրենքի նածագիծը և կից ներկայացված փաթեթն է, որի անհրաժեշտությունն, ըստ հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի, պայմանավորված է Սահմանադրության փոփոխությամբ: Կառավարության ներկայացուցիչն ընդգծեց՝ հանրագիրը կարևոր քաղաքական իրավունք է, որը հանրությանը թույլ է տալիս պարտադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվի առնել հասարակական կարծիքները և միջոցեր ձեռնարկել հասարակական պահանջները կիրառելու համար:

Ըստ ներկայացված նախագծի՝ անձինք կարող են հանրագրով պահանջել լուծել մշակութային, կրթական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական և հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերը, վերացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունները, առաջարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավումներ:

Հանրագրով անձը չի կարող պահանջել այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության դեմ կամ տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը կամ ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն կամ այլ խտրական վերաբերմունք հարուցելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն:

Հանրագիր ներկայացնելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացին, ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող ֆիզիկական անձը, անկախ կազմակերպաիրավական ձևից` ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը, ներկայացուցչությունը, որը հաշվառված է ՀՀ-ում: Հանրագիրը ներկայացվում է այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, որոնց իրավասություններին վերաբերում են հանրագրով առաջադրված հարցերը: Կոլեկտիվ հանրագիրը ենթակա չէ քննարկման, եթե ներկայացվել է կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու վերաբերյալ դիմում` կոլեկտիվ հանրագրի բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Եթե կոլեկտիվ հանրագիր ներկայացրած անձինք, բացառությամբ մեկի, հրաժարվել են կոլեկտիվ հանրագրից, ապա այն դադարում է համարվել կոլեկտիվ և ենթակա է քննարկման որպես անհատական հանրագիր:

Անկախ հանրագիրը վերադարձնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումից` հանրագիրը ենթակա է քննարկման, եթե հանրագրի քննարկումն էական նշանակություն ունի հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից: Հանրագիրը քննարկվում է այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը նախ հորդորեց արդարադատության փոխնախարարին ներկայացված առաջարկների հետ կապված նախապես հանձնաժողովի անդամներին տեղյակ պահել, ապա խնդրեց պարզաբանել՝ որպես հանրագրի կոնցեպտ ո՞ր մոտեցմանն են կողմնակից. «Անձը հանրագրով ներկայացնելու է բացառապես հանրային նշանակության հարց, այսինքն՝ ըստ էության իր անհատական իրավունքներին, ազատություններին վերաբերող որևէ հարց չի ներկայացնելո՞ւ, ամեն ինչ պետք է փոխկապակցված լինի՞ հանրային նշանակության հետ»:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկ է ներկայացրել իրավասու մարմնին հանել բանավոր հանրագիրը, Արփինե Հովհաննիսյանը սրա հետ կապված ևս առարկություն ներկայացրեց: «Դուք անցումային դրույթներով ուժը կորցրած եք ճանաչում «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» օրենքը, որն աշխատում էր բացառապես «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» օրենքը, որն աշխատում էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի ընդունումից հետո ուժի մեջ էր բացառապես քաղաքացիների առաջարկությունների մասով: Այդ առաջարկությունները և նախագծում ներկայացված տրամաբանությունն այն էին, որ բանավոր հանրագիրը քաղաքացու անհատական ընդունելության արդյունքում էր ստացվում:

Առաջարկների մեջ ընդամենը մի տեղ է պահպանվում անհատական ընդունելությունը, չեմ հասկանում այդ անհատական ընդունելությունն ի՞նչ նպատակ է հետապնդում: Արդյոք քաղաքացիներն այսուհետ իրենց առաջարկները պետք է բացառապես գրավոր տարբերակով ներկայացնե՞ն և այն ծանրաբեռնված պահանջներով, որոնք ներկայացված են հանրագրի համար: Եթե հանվելու է բանավոր հանրագրի գաղափարը, ապա ինչ մեխանիզմ եք առաջարկում»,- դիմելով Կառավարության ներկայացուցչին՝ հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահը:

Արդարադատության փոխնախարարը պարզաբանեց՝ սահմանափակումներ են մտցրել, և անձը կարող է հանրագիր ներկայացնել բացառապես միայն հանրային նշանակություն ունեցող հարցերով կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերով:

«Բանավոր հանրագիրը հանել ենք, լինելու է միայն գրավոր փաստաթուղթ: Անձնանց ընդունելություններն այս օրենքով չեն կարգավորվում, բայց այլ իրավական ակտեր կան: Նախարարությունների կանոնադրություններով էլ պաշտոնատար անձինք լսելու են քաղաքացիների մտահոգությունը, այսինքն՝ կարող են գրավոր հանրագիր ներկայացնել ընդունելությունների ժամանակ»,- նշեց արդարադատության փոխնախարարը:

Արփինե Հովհաննիսյանն արձանագրեց, որ հանրագրի կոնցեպտի հետ կապված պատասխանն ընդունելի է իր համար: Ինչ վերաբերում է բանավոր հանրագրի վերացմանը, ապա տիկին Հովհաննիսյանն ասաց. «Գուցե լավ եք արել, որ հանել եք բանավոր հանրագիր կոչեցյալը, բայց անհատական ընդունելության հետ կապված՝ քաղաքացու անհատական ընդունելությունը, ի՞նչ բոլորս ընդունում ենք, որ այս պահից սկսած մեր քաղաքացիները այլևս գրավոր դիմումներո՞վ են շփվելու: Ես համարում եմ, որ չի կարելի օրենքի մակարդակից իջեցնել և թողնել պաշտոնատար անձնի հայեցողությանը: Ինձ համար հարց է ծագել ընդունելություն անցկացնելո՞ւ եք, թե՞ ոչ, ընդունելության ժամ լինելո՞ւ է, թե՞ ոչ»:

Արփինե Հովհաննիսյանն ընդունեց՝ նախարարությունների կանոնադրություններով հարցը կարգավորվում է, սակայն միևնույն ժամանակ փաստեց՝ կա ավելի բարձր իրավական ակտի պահանջ. «Կուզեք այս իրավական ակտում, կուզեք հարակից փաթեթում բերեք պարտականություն, որ քաղաքացիների անհատական ընդունելություն լինելու է: Մենք կարիք ունենք մեկ միասնական օրենքի»:

Հնչած առաջարկները հանձնաժողովի անդամների քվեարկությամբ ընդունվեցին:

Շողիկ Գալստյան