Մհեր Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Լուրեր

29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ Կառավարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ նվիրված ՀՀ-ՄԱԿ առաջիկա Համագործակցության շրջանակի վերաբերյալ առանցքային փաստաթղթերի նախագծերին:

Կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ քննարկմանը մասնակցել են Կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` առցանց կերպով քննարկմանն են միացել Հայաստանում ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ղեկավարներ:

Օրակարգում էին 2021-2025 թթ․ համար ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակի նախագիծը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի երեք գործակալությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2021-2025 թթ. համագործակցության ծրագրերի նախագծերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ օրակարգում այն առանցքային փաստաթղթերն են, որոնց շուրջ կշարունակեն զարգանալ ու խորանալ ՀՀ-ՄԱԿ հարաբերությունները:

«Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք ոլորտային ռազմավարությունների և 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման և վերանայման փուլում՝ կարևորում եմ ՄԱԿ-ի հետ համագործակցության փաստաթղթերի և մեր ազգային ռազմավարությունների ներդաշնակեցումը՝ կենտրոնանալով Կայուն զարգացման նպատակների 2030թ. օրակարգի վրա: Ցանկանում եմ նաև, օգտվելով առիթից, նշել, որ վերջերս հրապարակվեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ Հայաստանի կամավոր ազգային գնահատման երկրորդ զեկույցը, որն իսկապես կարևոր է Կառավարության ու մեր միջազգային գործընկերների ներդրված համատեղ ջանքերը գնահատելու և առաջիկա անելիքներն ուրվագծելու համար», – նշել է փոխվարչապետը:

Շոմբի Շարփը, ներկայացնելով 2021-2025 թթ․ ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակը, նշել է. «Այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն էր՝ ՄԱԿ-ի նոր՝ 2021-2025 Գործընկերության շրջանակի ռազմավարական ուղղությունները Կառավարության հետ համաձայնեցնելու համար։ Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների առաջիկա հինգ տարիների համագործակցության ամբողջական առաջարկն է, որը բխում է Հայաստանի ազգային առաջնահերթություններից և կարիքներից: Մենք կքննարկենք նաև ՄԱԿ-ի երեք գործակալությունների համագործակցության նոր ծրագրերը, որոնք, Հայաստանում գործունեություն ծավալող ՄԱԿ-ի բոլոր 12 գործակալությունների հետ համատեղ, կնպաստեն ՄԱԿ-ի Գործընկերության շրջանակի նպատակների իրագործմանը։ Ես վստահ եմ, որ մեր բոլոր գործընկերների հետ միասին մենք կարող ենք Հայաստանում իրագործել 2030 օրակարգը՝ երաշխավորելով էլ ավելի լավ կյանք և ապագա բոլորի համար»:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը երկուստեք կարևորել են նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ համագործակցությունն առավել արդյունավետ և կառուցողական դարձնելու առումով: