Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնում Բայրամովի նշանակումը երկրում մտահոգություններ է առաջացրել

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնում Ջեյհուն Բայրամովի նշանակումը շարունակում է քննարկվել ադրբեջանական փորձագիտական ու հասարակական շրջանակներում։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին արտգործնախարարի պաշտոնում նշանակեց կրթության նախարար Ջեյհուն Բայրամովին։ Նա փոխարինեց 16 տարի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Էլմար Մամեդյարովին, որը երկրին ազդեցիկ քաղաքական գործիչներից էր։ Ալիևը հրապարակավ բավական կոշտ քննադատել էր Մամեդյարովին՝ ասելով, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարվածության սկզբից Ադրբեջանի ամբողջ ղեկավարությունը գտնվել է աշխատավայրերում՝ բացառությամբ նրա։

«Ես չկարողացա գտնել նրան, նա իր աշխատավայրում չէր»,- դժգոհել էր Ալիևը։ Այս հայտարարության էլ հետևեց Մամդեյարովի՝ պաշտոնից հեռացումը։

Բայրամովի անակնկալ նշանակումը միանշանակ չի ընդունվել Ադրբեջանում։ Տարբեր շրջանակներ շարունակում են մտահոգություն և անհանգստություն հայտնել այս նշանակման կապակցությամբ։

Նշենք, որ Ջեյհուն Բայրամովը դիվանագիտական փորձ չունի, ինչն անհանգստության գլխավոր պատճառներից է։ Ադրբեջանում նման դեպքեր եղել են, երբ, օրինակ, դիվանագիտական փորձ չունեցող Թոֆիկ Հասիմովն ու Վիլայաթ Գուլիևը զբաղեցրել են ԱԳ նախարարի պաշտոնը, բայց նրանք քաղաքական մեծ փորձ են ունեցել։

Բայրամովը մասնագիտությամբ տնտեսագետ ու իրավաբան է։ 2018 թվականից նա զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը, որի ընթացքում առանձնապես ոչնչով աչքի չի ընկել։ Նախարարի պաշտոնը ստանձնելուց առաջ էլ զբաղվել է իրավաբանական գործունեությամբ։

Նաև լուրեր են պտտվում, որ Բայրամովը սերտ կապեր ունի Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովի հետ։ Ըստ տեղեկությունների նախարարի պաշտոնում նրա նշանակման գործում ներդրում է ունեցել նաև Ջաբարովը։

«Արտգործնախարարի պաշտոնում մի մարդու նշանակումը, որը ոչ մի օր դիվանագետ չի եղել, հարցեր է առաջացնում։ Նախարարության գլխավոր աշխատանքը ղարաբաղյան կարգավորման բանակցությունները վարելն է։ Թե որքանով է հավանական, որ մարդը, որը ոչ մի տեղեկություն չունի, «խոհանոցին» ծանոթ չէ, մասնակցի այդ գործընթացին, չեմ կարող ասել»,- JAMNews-ի հետ զրույցում Բայրամովի նշանակման մասին նման կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբան Շահին Հաջիևը։

Այժմ Բայրամովն ԱԳՆ-ում իր սեփական թիմն է ձևավորում։ Այսօր նրա հրամանով վարչության պետ է նշանակվել Շահին Իսկանդերովը, որը նույնպես դիվանագիտական փորձ չունի։ 2013-2020 թթ․ նա ղեկավարել է Բաքվի կրթության բաժնի Ղեկավարաման ու մատակարարման բաժինը, եղել վարչության պետի տեղակալը։

Հարկ է նշել, սակայն, որ Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավատարիմ մարդկանցից է, որն անվերապահորեն կկատարի վերջինի բոլոր հրահանգները։ Այս դեպքում նրա մասնագիտական որակները կարող են ամենևին նշանակություն չունենալ՝ հաշվի առնելով, որ երկրին արտաքին քաղաքականությունը մշակվում է նախագահի կողմից։

Էմմա Չոբանյան