Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը մնաց իր պաշտոնում․ Զաքիր Հասանովը պաշտոնանկ կարվի՞

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Պաշպանության նախարարությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում  տարածված լուրերը, թե պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը ազատվել է պաշտոնից, իրականությանը չեն համապատասխանում։

«Այդ հաղորդագրություններն ապատեղեկատվություն են, որոնք տարածվում են հակառակորդի կողմից։ ՊՆ-ի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը ներկա պահին իր աշխատանքի վայրում է և կատարում է իր պարտականությունները»,- ասվում է հաղոդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության ֆոնին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում պարբերաբար տեղեկություններ էին հրապարակվում Սադիկովի հնարավոր պաշտոնանկության մասին։ Սադիկովը Ադրբեջանի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում է 1993 թվականից։ Համացանցում նրա գործունեությունից մեծ դժգոհություն կա։

Մասնավորապես, Սադիկովին մեղադրում են նաև գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի մահվան մեջ։ Տեղեկություններ են շրջանառվում, թե Սադիկովը, իբր, ռուսական կողմին հայտնել է Հաշիմովի գտնվելու վայրը, նրանք էլ տեղեկությունը փոխանցել են հայկական կողմին։ Ըստ տարբեր լուրերի՝ Հաշիմովը պիտի փոխարիներ Սադիկովին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։

Նշենք, որ Նաջմեդդին Սադիկովը պրոռուսական գործիչ է, պաշտոնը պահպանելն էլ շատերը կապում են Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնության հետ։ Լուրեր են տարածվում նաև, որն Սադիկովն ադրբեջաներենին չի տիրապետում, շփվում է միայն ռուսերենով։

Քանի որ Սադիկովը մնաց իր պաշտոնում, հիմա էլ համացանցի ադրբեջանցի օգտատերերը դժգոհությունների սլաքն ուղղել են դեպի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Չի բացառվում, որ Էլմար Մամեդյարովից հետո հենց նա հրաժեշտ կտա պաշտոնին։

Հասանովի հեռանալու մասին խոսակցությունները, ի դեպ, շրջանառվում էին դեռ Հայաստանի ու Ադրբեջանին սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններից առաջ։ Մարտական գործողություններում Ադրբեջանի ձախողումների պատճառով նախարարի հեռանալու մասին խոսակցություններն ավելի են ակտիվացել։

Էմմա Չոբանյան