Հաջորդը Զաքիր Հասանո՞վն է․ Ալիևի հրամանով աշխատանքից ազատվել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը

Լուրեր

15.12.2025 | 19:50
89 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար
15.12.2025 | 19:37
Միքայել արքեպիսկոպոսի գործով նիստը մեկնարկեց վերաքննիչում
15.12.2025 | 19:29
NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
15.12.2025 | 19:13
Լուվրը ժամանակավորապես փակ է․ աշխատակիցները գործադուլ են սկսել
15.12.2025 | 19:00
Ադրբեջանը պատերազմով ավելի մեծ նվաճումներ կունենար, քան՝ բանակցելով․ դա է 2020-ի հարձակման պատճառը․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:47
Ձեր ախորժակը իջացրե՛ք. վարորդը` Yandex-ի ղեկավարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:38
Արգենտինայի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2026-ի մասնակցության իրավունքից
15.12.2025 | 18:30
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
15.12.2025 | 18:23
Տոկոսների իջեցում ենք պահանջում. Yandex-ի վարորդների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:14
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան ժամանակավորապես հրաժարվել է տիտղոսի պաշտպանությունից
15.12.2025 | 18:01
Զինվորին, ըստ ՔԿ-ի, ինքնասպանության են հասցրել // ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը
15.12.2025 | 17:57
Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ. Սամվել Կարապետյան
15.12.2025 | 17:46
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով  երկրի պաշտպանական գերատեսչության, նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխնախարար  գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատմավիջոցները։ Նշենք, որ Մամեդովի ազատման մասին լուրը սոցցանցերում ավելի վաղ էր հայտնվել, սակայն պաշտոնապես նոր է հաստատվել։

Մամեդովի պարտականությունները  ժամանակավորապես կատարելու է գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը։ Մինչ այդ նա Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։

Իսկ ահա  Ֆուադ Մամեդովը նախարարությունում այլ պաշտոնի է նշանակվել, որը չի հստակեցվում։ Տեղեկություններ են տարածվում նաև, որ հետաքննվում է  Մամեդովի գործունեությունը և հնարավոր է լինեն կոռուպցիոն բացահայտումներ։

Նշենք, որ ադրբեջանական տարբեր շրջանակներ խոսում են այն մասին, որ Մամեդովի հրաժարականին  կարող է հաջորդել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրաժարականը։

Վերջին շրջանում Հասանովի գործունությունը պարբերաբար քննադատությունների թիրախում է։ Նրա  նկատմամբ  արշավը  նոր թափ ստացավ մայիսի 21-ին Շուշիում կայացած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության հետևանքով։  Ադրբեջանական և՛ ընդդիմադիր, և ՛ իշխանամետ ուժերը Հասանովից պահանջում էին թույլ չտալ, որ արարողությունը տեղի ունենա։ Երդմնակալությունից հետո էլ սկսվեց քննադատությունների տարափը։

Փորձելով մեղմել իր շուրջն առաջացած քննադատությունների ալիքը՝ Զաքիր Հասանովը հունիսի վերջին հարցազրույց էր տվել ադրբեջանական CBC հեռուսաալիքին, որի ընթացքում  հնչեցրած նրա  դիտարկումները էլի ավելի մեծ քննարկումների առիթ դարձան։

Հիշեցնենք, որ հենց այս հարցազրույցի ժամանակ  Զաքիրը Հասանովը, անդրադառնալով վերջին  երկու տարում արցախա-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական հանգիստ վիճակին, նշել էր,  որ հայերը սահմանին  երկայնքով տեսահսկման համակարգեր են տեղադրել ու հետ քաշվել, որի պատճառով հայերին չեն կարողանում հասնել հրաձգային զենքով։

Այս ամենից զատ ընդդիմադիր մամուլում ու սոցիալական ցանցերում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ՊՆ-ում տիրող կոռուպցիայի ու չարաշահումների մասին։  Ադրբեջանական բանակում տիրող անօրինականությունների ու կոռուպցիոն դրսևորումների մասին պատմում են հենց սպաները՝ նամակների ու տեսաուղերձների տեսքով։

Բացի այդ Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրի Զինված ուժերում վարակվածների թիվն  է ավելանում,  որը իշխանությունները թաքցնում են հանրությունից։ Ընդդիմադիր լրատվամիջոցները տեղեկություններ են նույնիսկ հրապարակել, որ վերջերս անցկացված զորավարժությունների ժամանակ բազմաթիվ զինվորներ վարակվել են կորոնավիրուսով, ոմանք՝ մահացել։

Զիված ուժերում կորոնավիրուսի դեմ վատ տարվող պայքարի պատճառով ևս  Զաքիրը Հասանովը պարբերաբար քննադատությունների թիրախում է։  Տարբեր հրապարակումների համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդ զինվորներին տեղափոխում են Ահմեդբեյլիի զինվորական հիվանդանոց։ Հիվանդներից վերցնում են բջջային հեռախոսները՝ հնարավորություն չտալով կապ հաստատել հարազատների հետ, իսկ հոսպիտալի տարածքը վերահսկվում է ռազմական ոստիկանության կողմից։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են ԶՈՒ-ում վարակվածների մեծ թվի մասին լուրերը, սակայն մայիսին հաստատեցին, որ դեպքեր գրանցվել են։  Հունիսի սկզբին էլ Իլհամ Ալիևի հրամանով Պաշտպանության նախարարության գլխավոր բժշկական վարչության պետ, գեներալ-մայոր Նաթիկ Ալիևը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր փորձագետներ այս պաշտոնանկությունը կապում են  Զինված ուժերում կորոնավիրուսի տարածման հետ։

Էմմա Չոբանյան