Բաքուն փորձարկում էր Հայաստանի կարողությունները ԼՂ սահմաններից դուրս․ սա շատ վտանգավոր զարգացում էր․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «France 24»-ին

Լուրեր

18.11.2024 | 13:29
«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան
18.11.2024 | 13:17
Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg
18.11.2024 | 13:05
Փաշինյանը եթե ասի` մանդատս վայր կդնեմ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:56
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել․ պաշտոնական
18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «France 24» հեռուստաալիքին։ ԱԳՆ մամուլի ծառայությունը տրամադրել է հարցազրույցի հայերեն թարգմանությունը։

 Պարոն նախարար, վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներ տեղի ունեցան։ Երկու երկրները տասնամյակ շարունակ պայքարի մեջ են Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ։ Այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ բռնկումների, վերջին շրջանի բախումները տեղի ունեցան վերջինիցս բավականին հեռու՝ երկու երկրների հյուսիսային սահմանին: Առնվազն 16 մարդ զոհվեց, որը 2016-ից ի վեր զոհերի վատագույն ցուցանիշն է։ Սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում իրավիճակը կարծես թե հանդարտ է։ Կարծում եք` մարտական գործողությունները ավարտվել են, թե՞ մտահոգություն կա, որ շուտով կվերսկսվեն։ 

Շատ շնորհակալ եմ։ Իրապես անցած շաբաթվա ընթացքում մենք նման իրավիճակի ականատես եղանք. հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ագրեսիայի և ներթափանցման փորձ կատարվեց հայկական դիրքերի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։ Այդ փորձերը վճռականորեն հետ մղվեցին, ինչին հաջորդեց հայկական դիրքերի, ինչպես նաև քաղաքացիական ենքակառուցվածքների և բնակչության հրետակոծությունը:

Մենք վճռական ենք եղել մեր պաշտպանությունում։ Մենք նաև շատ սերտ համագործակցել ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի հետ՝ մարտական գործողությունները դադարեցնելու  և  հրադադարը վերականգնելու ուղղությամբ։

Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։ Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր:

Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է:

Ադրբեջանն ասում է, որ դուք եք սկսել մարտական գործողությունները։ Ադրբեջանը նաև սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին, եթե շարունակեք, ինչպես իրենք են ասում, ձեր սադրանքները։ Ո՞րն է Ձեր արձագանքը։ 

Ինչ վերաբերում է առաջին հարցին, մենք բավական հաստատակամ ենք եղել լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: Մենք շատ հաստատակամ ենք այդ հարցում: Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը: Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները: Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ատոմակայանին ուղղված սպառնալիքներին, կարծում եմ, որ սա ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում է, փաստացի սպառնալիք նաև սեփական ժողովրդի հանդեպ: Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ:

Ո՞վ է պատասխանատու։ Ես ենթադրում եմ, որ Դուք մատնանշում եք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով մի քանի շաբաթ առաջ հանրայնորեն հայտարարեց, որ խնդրի խաղաղ կարգավորման ջանքերը ոչ մի տեղ չեն տանում, կամ կարծում եք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է լինել այս ամենի իրական պատճառը։ 

Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պատերազմը տարբերակ չէ։ Պատերազմն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն։ Սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Մենք լիովին հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցմամբ, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն: Մենք աշխատում ենք փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար: Սա եղել և մնում է Հայաստանի հանձնառությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, կրկին, սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: Այս փորձը նաև ներկայացվում է Հարավային Կովկասում Թուրքիայի «պատմական առաքելության» լույսի ներքո: Այժմ դուք հասկանում եք, որ նման «պատմական առաքելությունը» Հայաստանի մոտ արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, և իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ: Մենք նաև ականատես ենք լինում, որ հայերի դեմ իրականացված այդ ոճրագործության անպատժելիությունն է հիմք տալիս Թուրքիային հստակորեն պնդելու Հարավային Կովկասում որևէ դերակատարության վրա:

Դուք նշեցիք Թուրքիայի դերի օրինակը Սիրիայում և Լիբիայում: Հարցս շատ պարզ ձևակերպեմ. արդյոք ունե՞ք մտահոգություն, որ Թուրքիան  կարող է ավելի անմիջական դեր խաղալ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, ներառյալ ռազմական ճանապարհով։ Սա մտահոգություն է, թե՞ կարծում եք, որ նրանք պարզապես հայտարարում են իրենց աջակցության մասին:

Այս հարցում Թուրքիան որևէ դերակատարում չունի: Խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, և Արցախի հետ միասին մենք շատ կառուցողական ձևով կշարունակենք սերտ համագործակցել Ադրբեջանի հետ լուծում գտնելու ուղղությամբ: Մենք պետք է աշխատենք հրադադարի կայուն ամրապնդման ուղղությամբ, մենք պետք է Ադրբեջանից լսենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժում: Մենք պետք է աշխատենք այնպիսի միջավայրի վրա, որը նպաստում է բանակցություններում առաջընթացին:

Մենք պետք է աշխատենք պարտավորությունների այնպիսի հավասարակշռության ուղղությամբ, որը կնպաստի համաչափ փոխզիջման հասնելուն, պետք է լինի փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում: Ուստի, մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Մենք բարձր ենք գնահատում համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դերը, և նրանց շատ կայուն ներդրումը, հանձնառությունն ու ներգրավվածությունը: Այս ձևաչափի շրջանակներում մենք կշարունակենք աշխատել խաղաղության ուղղությամբ:

Ես կրկնում եմ իմ հարցը։ Դուք մտահոգվա՞ծ եք Թուրքիայի՝  հակամարտությունում հնարավոր ավելի ուղղակի միջամտությամբ։ 

Ակնհայտորեն մենք անտարբեր չենք կարող լինել, քանի որ դա կարող է լինել միայն անկայունության դեր, և, իհարկե, մենք չենք կարող անտարբերությամբ  վերաբերել դրան. դա, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս։

Դուք խոսեցիք Մինսկի խմբի համանախագահության մասին, բայց դա չաշխատեց։ Ես նկատի ունեմ բանակցությունները ոչ մի հանգրվանի չեն հասել։ Ինչու՞ չվերանայել բանակցային այս ձևաչափը և անել որևէ այլ բան: Ինչու՞ շարունակել մի բան, որը չի աշխատում։ 

Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ այն չի աշխատում: Այն գործել է շատ արդյունավետ, և ունի շատ ամուր հիմքեր, շատ ամուր հարթակ, որտեղ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, աշխատում են շատ ներգրավված կերպով: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն և չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու այն պետք է փոխվի:

 Թույլ տվեք վերջին հարցս ուղղել։ Կարծում եք երկու երկրների առաջնորդների հանդիպումը վճռական դեր կխաղա՞ լարվածության թուլացման և փակուղուց դուրս գալու հարցում:

Մենք հանձնառու ենք օգտագործելու յուրաքանչյուր միջոց խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Ղեկավարների միջև հանդիպումները գործընթացի մաս է, դրանք եղել են նախկինում. և կարծում եմ՝ վերստին կլինեն: Սակայն այս հանդիպումները պետք է զգուշորեն նախապատրաստվեն, քանի որ մենք իրապես ձգտում ենք ստեղծելու առաջընթացի լավ հիմքեր:

Այսպիսով, կա արտգործնախարարների անմիջական ներգրավվածություն, ովքեր բանակցում են, և արտգործնախարարներն են նախապատրաստում իրենց առաջնորդների աշխատանքը: Մենք կշարունակենք աշխատել բանակցություններում արդյունքի հասնելու համար։ Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի։