Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ ու վտանգավոր սպառնալիքներին․ Լոս Անջելեսի քաղաքապետ

Լուրեր

22.05.2026 | 12:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում լրտեսներ կան // ԱԱԾ-ն խուզարկում է «Մայր Հայաստանի» գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 12:01
Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Հայաստանում սպասվող ընտրությունների միջազգային մոնիթորինգի գործընթացը
22.05.2026 | 11:53
Անդրանիկ Թևանյանին ԱԱԾ-ն փորձում է բերման ենթարկել. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 11:49
Թուրքիայի դատարանը կասեցրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ​​ղեկավարության լիազորությունները
22.05.2026 | 11:37
Անդրանիկ Թևանյանի գործով ԿԸՀ-ն միջնորդություն չի ստացել․ պատգամավորի թեկնածուն անձեռնմխելիություն ունի
22.05.2026 | 11:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. Մոսկվայում բոլոր օդանավակայանները փակվել են
22.05.2026 | 11:19
Պատերազմը հասել է շրջադարձային կետի, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է. Ուկրաինայի ԱԳ նախարար
22.05.2026 | 11:10
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 10:58
Խուզարկություն է իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը
22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
22.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինվորականի կուղարկի Լեհաստան
22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է վերջին շրջանի հայ-ադրբեջանական լարվածությանը։

«Մենք հայ համայնքի հետ ենք՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պետք է վերջ տա Հայաստանի քաղաքացիական ԱԷԿ-ին հարվածելու իր սադրիչ ու վտանգավոր սպառնալիքներին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին։ Երկխոսությունը և դիվանագիտությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության տանող միակ ուղին են», – գրել է քաղաքապետը։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին (Տավուշի հատվածում) իրավիճակը կտրուկ սրվել էր, երբ ադրբեջանցի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Մի քանի օր տևած մարտական գործողությունների ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա։

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, իսկ հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպա: