Մեզ հիմա պետք չէ, որ ինչ-որ մեկը գա և խառնվի, մեր բանակը փայլուն կատարում է իր խնդիրները․ փորձագետը՝ ՀԱՊԿ-ի լռության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:51
Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նշած 500 մահապարտ հավաքելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
18.11.2024 | 11:41
Հավաքագրված 18 մլրդ դրամ գումարը դառնալու է նոր ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:33
Օպերայի շրջակայքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:30
Խոսնակը հաստատում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ

– Տիկի՛ն Էլիբեգովա, Ադրբեջանում ներքաղաքական ցնցումներ են։ 16 տարի այդ երկրի ԱԳՆ-ն ղեկավարած Էլմար Մամեդյարովը հրաժեշտ տվեց պաշտոնին։ Ալիևը դժգոհել էր, ասել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին։ Ինչպե՞ս բացատրել այս իրավիճակը։

– Դա բավականին երկար ժամանակ Մամեդյարովի դեմ քարոզարշավի գագաթնակետն էր, ուղղակի Ալիևի բեմականացումն ավելի շատ առիթ էր՝ հանրությանը դա մատուցելու համար։ Թիրախային շատ հարմար պահ բռնեց, որովհետև ասում էին՝ սեպտեմբերին մոտ դա պետք է տեղի ունենա, բայց դա պլանավորված էր։ Փորձագետների համար դա իրականություն էր, ավելի շատ դիսկուսիան գնում էր, թե ով է փոխարինելու։ Ինչի՞ց սկսվեց այդ արշավը։ Սկզբից բավական լուրջ քննադատություն սկսվեց իրենց պառլամենտում, որտեղ, պարզ էր արդեն, որ վերևից հրահանգով, հարց բարձրացվեց, որ արդյունավետ չի բանակցային գործընթացում, փափուկ է չափազանց, զիջողական դիրքերից, որ ավելի կոշտ է պետք վարել պրոցեսը։ Հետո իրենց ԱԱԾ-ն մտավ ԱԳՆ և ձերբակալեց մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի գործով, ինչից արդեն պարզ էր, որ հաջորդը թիրախում Մամեդյարովն է, և դա երկար ժամանակ տևող իրենց թիմի ներսում վերադասավորումների հերթական փուլն է, դա առանձին Մամեդյարովին չէր վերաբերում։ Այսինքն՝ սա ավելի շատ ներքաղաքական պրոցեսների հետ է կապված, քան ներկայացված պատճառի, որ իրեն չեն գտել։

– Բանակցություններում փափուկ դիրքերից հանդես գալու՝ Մամեդյարովին ուղղված քննադատությունն ի՞նչ է նշանակում, առաջիկայում հանդիպումների, բանակցությունների ժամանակ որքանո՞վ շատ ավելի կոշտ դիրքորոշում սպասել Բաքվից։

– Դա նույնպես տրամաբանական շղթայի մի մաս է, որովհետև Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ բավական բաց ասաց, որ դժգոհ են բանակցային գործընթացի անարդյունավետ լինելուց, շատ հստակ ասաց, որ իրենց այլևս քիչ է սկսում հետաքրքրել Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը, որովհետև առանձնապես ոչինչ չի անում, հետևաբար՝ մենք մեզ համար դիտարկում ենք այլընտրանքային տարբերակը՝ ռազմական ուժի կիրառումը։ Մարդն ասեց ու արեց, փաստացի։ Այսինքն՝ ինքը այդ մեսիջը հենց այնպես չէր տալիս և հենց այնպես չէր այդ պատասխանատվությունը գցում Մամեդյարովի վրա, որովհետև ինքը, այնուամենայնիվ, իմիջային խնդիր ունի։ Հետևաբար՝ այս ամենին հիմա զոհ է գնում ԱԳ նախարարը։ Նա հմուտ դիվանագետ էր, լավ կադր էր, այս պահին միակն է, որ բանակցային գործընթացի ամբողջ ինստիտուցիոնալ հիշողությունը կրողն է, և ես հիմա գաղափար չունեմ, թե այս ամենում ինչպես է հնարավոր լինելու ներմուծել նոր նախարարին, որը նույնիսկ դիվանագետ չէ։

– Ալիևը, փաստորեն, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից էր դժգոհ։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ նման կոշտ քննադատություն և ՄԽ համանախագահների փափուկ արձագանք, օրինակ՝ սահմանային այս լարվածությանը։ Ինչպե՞ս սա բացատրել։

– Ոչ միայն Մինսկի խմբի, գրեթե բոլոր միջազգային կառույցների և, առհասարակ, այս պրոցեսի դերակատարների։ Եթե ոչ խիստ ադրբեջանամետ, ապա հնարավորնս չեզոք հայտարարությունների արվեցին։ Մի քանի մեր գործընկեր պետությունների արտահայտվեցին հայամետ դիրքորոշմամբ, բայց հիմնական միջազգային հանրության արձագանքը բավականին չեզոք էր, որ, գիտեք, բոլորս հիմա շատ զբաղված ենք կորոնավիրուսով, եկեք՝ մի ներվայնացրեք մեզ, հիմա ձեր ժամանակը չունենք։ Ընդհանուր մեսիջը, եթե պարզ լեզվով ասենք, դա էր։ Այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը բավականին պասիվ պահեց իրեն։ Ռուսաստանն իր միջնորդությունն առաջարկեց՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, բայց հիմա շատ դժվար է լինելու կանգնեցնել Ալիևին, որովհետև ինքը վրեժ լուծելու խնդիր ունի, իր հանրությունն արյուր է պահանջում։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ՀԱՊԿ-ն նման դիրք բռնել ոչ միայն հավասարության նշան է դնում Երևանի և Բաքվի միջև, նաև մեր ներկայացուցիչն է փոխօգնության խնդրանքով դիմել, սակայն դեռևս արձագանք չկա․․․ Ինչպե՞ս բացատրել սա։

– Բոլորս գիտենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ստանիսլավ Զասն է՝ Բելառուսի ներկայացուցիչը, ադրբեջանամետ է, առհասարակ, Բելառուսն ու Ղազախստանը ամբողջությամբ կարծես ռետրանսլյատորն են ադրբեջանական կողմի դիրքորոշումների, և պարզ է, թե ինչու ՀԱՊԿ-ի ներսում այդպիսի դիսկուրս եղավ։ Բայց այստեղ նաև հարց է՝ արդյո՞ք մենք ակնկալում էինք իրենցից խառնվել պրոցեսին, որովհետև ես ունեմ շատ հստակ համոզմունք, որ մեզ հիմա պետք չի, որ ինչ-որ մեկը դրսից դա և խառնվի։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ի խառնվելն արդյո՞ք նպատակային է, ես կարծում եմ՝ ոչ։ Կարծում եմ՝ հայտարարության մակարդակը մեզ համար բավական է, որովհետև մեր բանակն իր խնդիրները հիմա կատարում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան