Կայացել է ՀՀ Վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանին նվիրված սամբոյի հուշամրցաշարը

Լուրեր

16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
Բոլորը

Կայացել է ՀՀ Վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանին նվիրված սամբոյի հուշամրցաշարը, որին մասնակցել են ավելի քան 300 մարզիկներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախիից:

2002-2004 թվականներին ծնված տղաների տարիքային խմբում մրցաշարի հաղթողներ են դարձել 42 կգ քաշային Հրաչ Սարգսյանը (Արցախ), 46 կգ քաշային Հրաչ Ասատրյանը (Նոր Հաճն), 50 կգ քաշային Լաերտ Մկրտումյանը (Նոր Հաճն), 55 կգ քաշային Տիգրան Վանեսյանը (Նոր Հաճն), 60 կգ քաշային Վահե Առաքելյանը (Իջևան), 66 կգ քաշային Ժորա Հովսեփյանը (Աբովյան), 72 կգ քաշային Լեոնիդ Մելքումյանը (Չարենցավան) և 84 կգ քաշային Արթուր Հարությունյանը (Սպիտակ):

2005 թվականին ծնված և փոքր տարիքային տղաների պայքարում լավագունն են ճանաչվել 28 կգ քաշային Ալեքս Խաչատրյանը (Արցախ), 30 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը (Գյումրի), 32 կգ քաշային Տիգրան Գրիգորյանը (Արցախ), 35 կգ քաշային Հայկ Ավետիսյանը (Գյումրի), 38 կգ քաշային Սամվել Սահակյանը (Սպիտակ), 41 կգ քաշային Հայկ Առաքելյանը (Իջևան), 45 կգ քաշային Ռադիկ Ղուկասյանը (Երևան), 49 կգ քաշային Կարուշ Հովհաննիսյանը (Գյումրի), 53 կգ քաշային Լյովա Մկրտումյանը (Գյումրի), 57 կգ քաշային Մարգար Զարգարյանը         (Սպիտակ), 67 կգ քաշային Մինաս Սարգսյանը (Աբովյան):

Նույն տարիքային խմբում աղջիկներից հուշամրցաշարի հաղթողներ են դարձել 26 կգ քաշային Մելինա Խաչատրյանը (Եղվարդ), 29 կգ քաշային Էլեն Մարտիրոսյանը (Եղվարդ), 32 կգ քաշային Արփինե Դոլախանյանը (Աբովյան), 48 կգ քաշային Արփինե Աղաջանյանը (Աբովյան), 52 կգ քաշային Կատարինա Մկրտչյանը (Բյուրեղավան) և 56 կգ քաշային Թագուհի Նալբանդյանը (Աբովյան):