Նոր ձերբակալություններ Ադրբեջանի ԱԳՆ-ում․ Էլմար Մամեդյարովը չի մեկնաբանում իր հրաժարականի մասին լուրերը

Լուրեր

03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ում շարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները։ Հուլիսի 9-ին ու 10-ին  կալանավորվել են  ԱԳՆ Հյուպատոսական բաժնի ղեկավար  Ֆայիկ Բաղիրովը և նույն բաժնի աշխատակից  Իլգար Ալիևը։  Ադրբեջանական  լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաղիրովն ու Ալիևը ձերբակալվել են ԱԳՆ ավելի վաղ ձերբակալված պաշտոնյաների ցուցմունքների հիման վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին ԱԳՆ-ում հատուկ գործողություն էր իրականացրել։ Արդյունքում ձերբակալվել էին մի շարք պաշտոնյաներ՝ պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և այլ անօրինական գործողություններ կատարելու համար։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Unikal.org լրատվական  կայքի հետ զրույցում անդրադարձել է ԱԳՆ պաշտոնյաների ձերբակալություններին։

«Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Գոյություն ունի  նախաքննական գաղտնիք, և իմ որևէ հայտարություն կարող է ազդել ելքի վրա։ Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա ես ցավում եմ։ Իսկ իմ հրաժարակամի մասին խոսակցությունները մտադիր չեմ մեկնաբանել»,- ասել է Մամեդյարովը։

Նշենք, որ վերջին շրջանում  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի դեմ սկսվել է տեղեկատվական արշավ, քաղաքական, հասարակական շրջանակներում առկա է որոշակի դժգոհություն նրա գործողություններից։ Չեն դադարում խոսակցությունները, որ Մամեդյարովը հրաժարական է տալու, որի պատճառներին ավելի վաղ արդեն անդրադարձել ենք։

 

Էմմա Չոբանյան

 

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև՝

Էլմար Մամեդյարովի գլխին մութ ամպեր են կուտակվում․ Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանքներ են առաջադրվել

Հաջորդը Զաքիր Հասանո՞վն է․ Ալիևի հրամանով աշխատանքից ազատվել է Ադրբեջանի  Պաշտպանության  փոխնախարարը