Պարո՛ն Ծառուկյան, հե՞տ եք քաշվել, էլի փակե՞լ եք քաղաքականության էջը, ինչո՞ւ չեք փոխում իշխանությունը․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ

-Պարո՛ն Գաբրիելյան, Հրայր Թովմասյանը և ՍԴ հեռացված երեք անդամները ՄԻԵԴ են դիմել՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, որն է՝ վերականգնել իրենց պաշտոններում, կասեցնել սահմանադրական փոփոխությունները։ Որպես կողմ քվեարկած պատգամավոր, վստա՞հ եք, որ ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում չի կայացնի։

-Միանշանակ վստահ չեմ կարող լինել որևէ մեկի հարցում, որովհետև ես չեմ, այլ միջազգային կառույց է։ Ձեր խոսքում ասում եք «հեռացված», նրանք չեն հեռացվել, այլ նրանց լիազորությունները դադարել են սահամանադրական փոփոխությունների ուժով։ Եվ անկեղծ ասած մինչև հիմա ինձ անհասկանալի է՝ ՄԻԵԴ-ը միջանկյալ ինչպիսի՞ որոշում պետք է կայացնի, որը ինքնիշխան պետության օրենսդիր մարմնի ընդունած սահմանադրական փոփոխությունները կարողանա կասեցնել։ Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես պետք է լինի։ Պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ն ինքնիշխանության պետություն է և սահմանադրական փոփոխությունների կասեցումը ՄԻԵԴ-ի կողմից ինձ հասկանալի չէ՝ ինչպես դա կարող է լինել։

-ՍԴ հեռացված անդամները իրավունքների խախտումների մասին են հայտարարում։ Ի՞նչ կարող եք ասել այս մասով։

-Իրենց տեսակետն է, եթե կարծում են, որ խախտվել են իրենց իրավունքները, ունեն այդ հնարավորությունը և դիմել են ՄԻԵԴ։ «Իմ քայլը» խմբակցությունը կարծում է, որ այդտեղ հակասահմանադրականության որևէ խնդիր չկա, և եթե մենք ուշադրություն դարձնենք տվյալ անձնավորությունների և նրանց համախոհների ու աջակցողների հայտարարությունների հերթականությանը, ապա կտեսնենք, որ սկզբում ընդհանրապես՝ հայտարարվում էր, որ սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական են, ոչ լեգիտիմ են, առոչինչ են, բայց ընդունվելուց և ուժի մեջ մտելուց հետո եկավ երկրորդ փուլը, երբ հայտարարվեց, որ այդ փոփոխությունները չեն համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին։ Այստեղից եզրակացություն, որ այդ անձնավորությունները և նրանց աջակցողները, փաստորեն, ընդունում են, որ լեգիտիմ են այդ փոփոխությունները։

-Ըստ Միքայել Մինասյանի՝ հաջորդ իշխանության օրոք սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած պատգամավորներդ ու վարչապետ Փաշինյանը դատվելու եք։ Պարոն Գաբրիելյան, այս մարդուն խոշոր հանցագործություններ են վերագրվում։ Ինչո՞ւ և ինչպե՞ս են նա ու տասնյակից ավելի նախկին պաշտոնյաներ փախել երկրից, ու ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ են տեղում, կեղծիք տարածում նույն վարչապետի ու ընտանիքի մասին։

-Նշված անձնավորությունը, եթե ես չեմ սխալվում, չի էլ եղել ՀՀ-ում։ Այստեղ միջազգային պարտավորություններ կան՝ նույն Ինտերպոլի շրջանակներում, շատ դեպքերում այլ երկրների իրավապահները, որոնք հետախուզմամբ են զբաղվում, իրենց մոտ կա որոշակի էսպես նորմեր, որ եթե անձը զուտ քաղաքական նպատակներով է իր երկրում հետապնդվում, այդ մասով գործողությունները դանդաղում են կամ կասեցվում են, և ամենևին էլ զարմանալի չէ, որ այն անձնավորությունները, որ հետապնդվում են քրեական հանցանքներ կատարելու մեջ կամ քրեական գործի հարուցումից անմիջապես հետո, երբ իրավապահ մարմիններից իրենց ինֆորմացիան տեղ է հասնում, որ շուտով քրեական գործը հարուցվելու է և ներգրավվելու են որպես մեղադրյալ, այդ անձնավորությունները սկսկում են ֆեյսբուքյան եթերներից խոսել հանցագործությունների մասին։ Նկարագրում են սխեմաներ, որ հասկանում ես, որ այդ մարդիկ տիրապետել են այդ սխեմաներին և գուցե այդ սխեմաների արդյունքում է, որ կուտակել են ունեցվածք։ Ամեն դեպքում, կարծես թե տվյալ անձնավորությանը 11 սերիա բավականացրեց խոսելու չգիտես ինչերի մասին։ Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը ժամանակին ճիշտ որոշում է կայացրել, որ տվյալ անձնավորությանը այդքան հեռու է գործուղել ՀՀ-ից, որովհետև նա 11 սերիաներով կոտրեց իր շուրջ ձևավորված լեգենդները, թե ինքն է այն անձնավորությունը, ով Սերժ Սարգսյանից հետո գալու և փրկելու է ՀՀ-ն։ Ես պարզապես իրեն խորհուրդ կտամ, եթե այդքան վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցությունը չունեն քաղաքական հենարան և որ մեզ հաշված օրեր են մնացել, նա պետք է վախենալու բան չունենա և կարող է գալ հանձնվել իրավապահներին, ինչպես ժամանակին արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թող գա հանձնվի իրավապահներին, պատասխան տա իր արածների համար և եթե կարծում է՝ մեզ հաշված օրեր են մնացել, կարծում եմ՝ իր դեպքում էլ ճաղերի հետևում հաշված օրեր կմնան։

-Վերաքննիչ դատարանը Ծառուկյանին կալանավորելու հարցով այսօր որոշում է կայացրել՝ գործը հետ ուղարկել Առաջին ատյան նոր քննության։ Ինչո՞ւ է իշխանությունը մեղադրվում այն բանում, թե մտադրված է չեզոքացնել իշխանափոխության մասին հայտարարած ԲՀԿ առաջնորդին։

-Դուք անկեղծությամբ հավատում եք, որ այսօր ՀՀ-ում ԲՀԿ-ն կարող է իշխանափոխություն անե՞լ։ Ես անկեղծ ասած, չեմ հավատում։ Եվ պարբերաբար նշվում է՝ այս ամենը տեղի ունեցավ, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն արեց։ Հունիսի 5-ին արված հայտարարությունը հունիսի 8-ին բոլորովին այլ կերպ մեկնաբանվեց, հունիսի 12-ին բոլորովին այլ կերպ մեկնաբանվեց, հիմա այլ կերպ է մեկնաբանվում։ Ի՞նչ էր ասել պարոն Ծառուկյանը կամ ասելուց հետո հե՞տ է քաշվել, ասում էր, որ պետք է փոխվի, էսօր ի՞նչն է խանգարում պարոն Ծառուկյանին փոխելու։ Ոչ կալանքի տակ եք, ոչ էլ եսիմ ինչ իրադարձություն է տեղի ունեցել, որ ձեր ընտրազանգվածի 90 տոկոսը վերացել է։ Եթե կան այդ պայմանները, որ պետք է անեք, հիմա արեք, ի՞նչն է խնդիրը։

-Նա և Վանեցյանը այժմ բուժվում են կորոնավիրուսից։

-Առողջություն եմ մաղթում իրենց, բայց էս հարցը ինձ միշտ տանջել է՝ հիմա այդ հայտարարությունից հետո հե՞տ եք քաշվել, էլի քաղաքականության էջ եք փակե՞լ, չեմ հասկանում։ Արել եք այդ հայտարարությունը, բա հիմա ինչո՞ւ չի տեղի ունենում այդ ամենը։

Ռոբերտ Անանյան