Հեղափոխությունից հետո 762 անձի դիվանագիտական անձնագիր է տրվել. արդյոք ցանկում կա՞ն պաշտոնյաների թոռները, խնամիները, փեսաները, հարսները՝ ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.05.2024 | 13:34
Այս շարժմանն աջակցում են օտար երկրներում ծվարած նարկոբարոնները. Փաշինյանը` Բագրատ սրբազանի շարժման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 13:23
Հաքերները կոտրել են Մեծ Բրիտանիայի ՊՆ տվյալների բազան
07.05.2024 | 13:11
Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էր վերավաճառելու նպատակով․ 43 և 34 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են
07.05.2024 | 13:00
Պատմության մեջ առաջին անգամ անվտանգության երաշխիք ենք ստեղծում մեր ինքնիշխան որոշմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 12:55
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադարի. Իսրայելը հայտարարել է Ռաֆահում գործողությունը շարունակելու մասին և հարվածներ հասցրել
07.05.2024 | 12:49
Ամեն ինչ անելու ենք, որ Տավուշում տեղադրվող սյուները շատանան, դրանք ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 12:47
70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
07.05.2024 | 12:46
Ադրբեջանի և Թուրքիայի հետ թշնամության զրոյացում. Փաշինյանը ծրագիր ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 12:35
Պետքարտուղարությունը՝ Ղազախստանում նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
07.05.2024 | 12:27
Իշխանությունը վարկաբեկում է այն կազմակերպություններին, որոնք մտահոգ են. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 12:15
Իսրայելը գրավել է Եգիպտոսի հետ սահմանային Գազայի «Ռաֆահ» անցակետը
07.05.2024 | 12:06
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 12:03
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
07.05.2024 | 12:02
Փաշինյանի ասուլիսի սրահում Արագած լեռան նկարն է տեղադրվել
07.05.2024 | 12:01
Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսից մինչ 2020 թվականի հուլիս, Արտաքին գործերի նախարարությունը 762 անձի դիվանագիտական անձնագիր է տրամադրել: Այս պահին դիվանագիտական անձնագիր ունի 1136 քաղաքացի:

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել  են ՀՀ ԱԳՆ-ից: Գերատեսչությունից նաև փոխանցել են, որ 2018 թվականից առ այսօր 395 դիվանագիտական անձնագիր անվավեր է ճանաչվել:

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկություններ չի տրամադրել այն մասին, թե հեղափոխությունից հետո ովքեր են  ստացել դիվանագիտական անձնագրեր  և ինչ հիմնավորմամբ: Ըստ կառույցի՝ այս տվյալները պետական և ծառայողական գաղտնիք են պարունակում:  ԱԳՆ-ից  միայն նշել են, որ 762 անձի դիվանագիտական անձնագիր տրվել է «Դիվանագիտական  ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Նշված օրենքի 49-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր  կարող են ունենալ դիվանագիտական անձնագիր: Ըստ այդմ՝ դիվանագիտական անձնագիր ունենալու իրավունք տրված է  հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և այս պաշտոնյաների ընտանիքների անդամներին, հանրապետության պաշտոնաթող նախագահին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Սահմանադրական դատարանի դատավորներին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին և օրենքում նշված այլ պաշտոնյաների:

Պետական  և ծառայողական գաղտնիք հանդիսացող՝ ՀՀ դիվանագիտան անձնագրեր ունեցողների անձնական տվյալները, հիշեցնենք, հեղափոխությունից հետո հրապարակվեցին մամուլում։ Նախ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը  2018թ․ սեպտեմբերի 25-ին հայտնեց, որ չեղարկվել է 254 անձի դիվանագիտական անձնագիր, 100  անձնագիր էլ վերադարձվել է,  մեկ օր անց  Hraparak.am-ը հրապարակեց դիվանագիտական անձնագրերից զրկված  քաղաքացիների ցուցակը, որից պարզ դարձավ, որ նախկին իշխանությունները դիվանագիտական անձնագրեր են տվել այնպիսի մարդկանց, որոնք որևէ կապ չունեին դիվանագիտական ծառայության մասին օրենքով սահմանված  չափորոշիչների հետ։

Ի դեպ, ուշագրավ է, որ  այդ ցուցակն այժմ հասանելի չէ այն հրապարակած լրատվամիջոցում։

Այդ ցուցակում էին, հիշեցնենք,  Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի, ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նրա տիկնոջ Զարուհի Քոչարյանի, կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի և նրա տիկնոջ երգչուհի Սիրուշոյի՝ Սիրանույշ Քոչարյանի, թոռների՝ Էմմա, Բելլա, Անի, Դավիթ, Միքայել Քոչարյանների, Ռոբերտ Քոչարյանի խնամիների՝ երգչուհի Սիրուշոյի ծնողների՝ դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ինչպես նաև  Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի, փեսայի՝ Հայկ Խաչատրյանի, թոռների՝ Ռիտա, Սերժ, Տիգրան Խաչատրյանների, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի անուն-ազգանունները:

Օրենքով վարչապետի թույլտվությամբ դիվանագիտական անձնագրեր տրվում են նաև այն անձանց, որոնց պաշտոնները նշված չեն «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում: Թե ովքեր են այդ անձինք՝  հայտնի չէ, և հանրությունն այդ մասին չի կարող տեղեկանալ, եթե, իհարկե, առաջիկայում չլինի մի նոր արտահոսք՝ այս անգամ արդեն  հետհեղափոխական շրջանում տրված  դիվանագիտական անձնագրերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում՞

 

Նարեկ Կիրակոսյան