Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին․ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Աշխարհում այս պահին մշակվում է կորոնավիրուսի մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ամեն դեպքում պատվաստանյութ լինելու է, այդ համոզումը եկել է ժամանակի ընթացքում։ Այդ համոզման զարգացմանը զուգընթաց երկրները քննարկում են ապագա վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման հարցերը։ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը դրանցից մեկն է, բայց միակը չէ։ Բանակցություններն իհարկե գնում են, բայց դրանք շատ նախնական են և այստեղ նույնիսկ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են»,- նշեց Թորոսյանը։

Վերջինիս խոսքով՝ հիմա բոլորը փորձում են դեռ չարտադրված պատվաստանյութերի խմբաքանակներ գնել, նույնիսկ գումարը նախապես վճարելով։ «Իհարկե, բանակցությունների մեծ մասը գաղտնիության քողի տակ են գնում, սակայն մենք որոշել ենք առնվազն սկսել խոսակցություններ, թե՛ ուղիղ արտադրողների և թե՛ հավաքական գնորդների հետ»,- նշեց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ պատվաստանյութը փաստացի միակ բանն է լինելու, որը մեզ թույլ է տալու վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին։

Մանրամասները՝ տեսանյութում։