«Ռոսավիացիա»-ն մինչև օգոստոսի 1-ը երկարաձգել է ՌԴ օտարերկրացիների մուտքի արգելքը

Լուրեր

19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
Բոլորը

Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») մինչև հուլիսի 31-ը ներառյալ երկարաձգել է ՌԴ օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Մարտի վերջից յուրաքանչյուր ամիս նման հայտարարություն է արվում։ Գարնանը ՌԴ կառավարությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցրեց միջազգային կանոնավոր և չարթերային չվերթները, ինչը նշանակում է ոչ միայն մուտքի, այլև ելքի արգելք։

Բացառություն են կազմում ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար իրականացվող չվերթները, բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական, ինչպես նաև կառավարության որոշմամբ՝ առանձին թռիչքները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջազգային հաղորդակցությունը վերականգնելու մասին որոշում կայացնելու դեպքում «Ռոսավիացիա»-ն հաղորդագրություն կտարածի։

Հունիսին «Ռոսավիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն կառավարությանը միջազգային չվերթները վերականգնելու առաջարկ էր ներկայացրել՝ նշելով, որ կարելի է նախ սկսել ԱՊՀ պետությունների հետ ավիահաղորդակցությունից, այնուհետև ցանկում ներառել այլ երկրներ՝ կախված դրանց համաճարակային իրավիճակից։ Այս նախաձեռնությունն առայժմ հավանության չի արժանացել։

Ավելի վաղ էլ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը նշել էր, որ նախ հարկավոր է վստահ լինել, որ ներքին ուղևորափոխադրումներն անվտանգ են, նոր միայն բացել երկրի սահմանները։