ՌԴ Սահմանադրությունում փոփոխությունները սատարել է ընտրողների 77.92%-ը․ ԿԸՀ

Լուրեր

19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
Բոլորը

ՌԴ Սահմանադրությունում փոփոխությունները սատարել է ընտրողների 77.92%-ը, դեմ է արտահայտվել՝ 21.27%-ը։ Այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Քվեարկությանը մասնակցությունը կազմել է շուրջ 65%, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մասնավորապես, Չեչնիայում և Դաղստանում փոփոխություններին կողմ է արտահայտվել ընտրողների ավելի քան 90%-ը։

Միաժամանակ, Նենեցկի ինքնավար մարզը դաշնության միակ շրջանն է, որտեղ քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել փոփոխություններին։ Ըստ տվյալների՝ այստեղ փոփոխություններին դեմ է արտահայտվել ընտրողների շուրջ 54%-ը։

Մայրաքաղաք Մոսկվայում, ԿԸՀ-ի տվյալներով, փոփոխություններին կողմ է արտահայտվել 65․9%-ը, դեմ՝  33․1%-ը։

Մինչ այդ, անկախ դիտորդները հայտնել են զանգվածային կեղծարարության մասին՝ նշելով, որ նման ծավալի ընտրախախտումներ ՌԴ-ում չեն արձանագրվել 2011 թվականից ի վեր։ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, սակայն, հայտնել է, որ քվեարկության ամբողջ ընթացքում «լուրջ խախտումներ, որոնք Հանձնաժողովի քննության առարկա կարող էին դառնալ, չեն հայտնաբերվել»։

Հիշեցնենք, որ հանրաքվեի էր դրվել ՌԴ Հիմնական օրենքի միանգամից 22 հոդվածի փոփոխություն։ Մարտի 10-ին փոփոխություններն արդեն հավանության էին արժանացրել երկրի Պետական դուման, Դաշնային խորհուրդը և Սահմանադրական դատարանը։

Ընդդիմությունը 67-ամյա Վլադիմիր Պուտինին մեղադրում է «ցմահ նախագահ» դառնալու ձգտման համար։ ՌԴ գործող Սահմանադրության համաձայն՝ նախագահը չի կարող երկրի բարձրագույն պետական պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու ժամկետ անընդմեջ։ Քվեարկության դրված փոփոխություններով նախկին նախագահների պաշտոնավարման ժամկետները զրոյացվում են, ինչը Վլադիմիր Պուտինին հնարավորություն կընձեռի իր թեկնածությունն առաջադրել 2024 և 2030 թվականների նախագահական ընտրություններում՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2036 թվականը։