ԵՄ Խորհուրդը համաձայնություն է տվել՝ սկսելու ԵՄ կազմի մեջ չմտնող որոշ պետությունների բնակիչների ճանապարհորդելու իրավունքի սահմանափակումների մեղմումը

Լուրեր

19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
19.12.2025 | 20:15
Ով կանխիկ ունի. Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 20:00
ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 19:47
Քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները
19.12.2025 | 19:33
Յուրա Մովսիսյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ
19.12.2025 | 19:20
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերության մեկնաբանությունը
19.12.2025 | 19:10
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
Բոլորը

Եվրոպական Միության Խորհուրդը համաձայնություն է տվել՝ սկսելու ԵՄ կազմի մեջ չմտնող որոշ պետությունների բնակիչների ճանապարհորդելու իրավունքի սահմանափակումների մեղմումը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ), «Խթանելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը» ծրագրի շրջանակներում, թարգմանել է Եվրոպական Միության Խորհրդի հայտարարությունը՝ ԵՄ կազմի մեջ չմտնող որոշ պետությունների բնակիչների ճանապարհորդելու իրավունքի սահմանափակումների վերաբերյալ: ԳՏՀՎԿ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵՄ Խորհրդի հայտարարության հայերեն թարգմանությունը:

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհուրդն այսօր հանձնարարական է հաստատել՝ դեպի Եվրամիություն ոչ կենսական կարևորության ճանապարհորդությունների ժամանակավոր սահմանափակումներն աստիճանաբար հանելու մասին: Ճանապարհորդությունների սահմանափակումները պետք է վերացվեն հանձնարարականում թվարկված պետությունների նկատմամբ, ընդ որում՝ ցանկը պետք է երկու շաբաթը մեկ վերանայվի և անհրաժեշտության դեպքում թարմացվի:

Առաջնորդվելով հանձնարարականում շարադրված չափորոշիչներով և պայմաններով՝ ԵՄ անդամ պետություններն հուլիսի 1-ից սկսած պետք է սկսեն վերացնել ոչ անդամ հետևյալ պետությունների քաղաքացիների բնակիչների նկատմամբ արտաքին սահմաններին կիրառվող՝ ճանապարհորդելու իրավունքի սահմանափակումները.

  • Ալժիր
  • Ավստրալիա
  • Կանադա
  • Վրաստան
  • Ճապոնիա
  • Չեռնոգորիա
  • Մարոկկո
  • Նոր Զելանդիա
  • Ռուանդա
  • Սերբիա
  • Հարավային Կորեա
  • Թայլանդ
  • Թունիս
  • Ուրուգվայ
  • Չինաստան՝ վերջինիս կողմից փոխադարձության հաստատման պայմանով

Անդորայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Վատիկանի քաղաքացիները պետք է սույն հանձնարարականի իմաստով համարվեն Եվրամիության բնակիչներ:

Ճանապարհորդելու իրավունքի գործող սահմանափակումն հանելու նպատակով ընտրված ոչ անդամ պետությունների որոշման չափորոշիչները ներառում են, մասնավորապես, տվյալ պետության համաճարակաբանական վիճակը և վարակի զսպման միջոցառումները, այդ թվում՝ ֆիզիկական հեռավորության պահպանումը, ինչպես նաև տնտեսական և սոցիալական տարբեր նկատառումներ: Դրանք կիրառվում են համակցությամբ:

Ինչ վերաբերում է համաճարակաբանական վիճակին, ապա թվարկված ոչ անդամ պետություններ պետք է համապատասխանեն, մասնավորապես, հետևյալ չափորոշիչներին.

  • Վերջին 14 օրվա ընթացքում ԿՈՎԻԴ-19-ի նոր դեպքերի թիվը և 100,000 բնակչի հաշվով դեպքերի թիվը պետք է մոտ լինի Եվրամիության միջինին (2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ) կամ վերջինիցս ավելի ցածր լինի,
  • Նոր դեպքերի թիվն այս ժամանակաշրջանում պետք է նախորդ 14 օրերի համեմատությամբ կայուն մնալու կամ նվազելու միտում արձանագրած լինի,
  • Ընդհանուր հակազդեցությունը ԿՈՎԻԴ-19-ին՝ հաշվի առնելով առկա տեղեկությունները, մասնավորապես՝ թեստավորման, համաճարակաբանական հսկողության, կոնտակտների հայտնաբերման, տարածման զսպման, բուժման և արձանագրման առումներով, ինչպես նաև՝ տեղեկությունների արժանահավատությունը, իսկ եթե անհրաժեշտ է՝ ապա նաև Առողջապահության միջազգային կանոնակարգերով (IHR) երկրի ստացած ընդհանուր միջին բալային գնահատականը, ընդ որում՝ պետք է հաշվի առնվի այդ հարցերի վերաբերյալ տվյալ պետությունում Եվրամիության պատվիրակության տրամադրած տեղեկատվությունը:

Կանոնավոր կերպով և յուրաքանչյուր պետության համար առանձին՝ պետք է հաշվի առնվի նաև փոխադարձության հանգամանքը:

Այն պետությունների դեպքում, որոնց նկատմամբ շարունակում են գործել ճանապարհորդելու իրավունքի սահմանափակումները, վերջիններիս գործողությունից պետք է ազատվեն մարդկանց հետևյալ խմբերը.

  • Եվրամիության քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները,
  • Եվրամիությունում երկարաժամկետ բնակության իրավունք ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները,
  • Հանձնարարականում նշված՝ կենսական կարևորության գործառույթ կամ կարիք ունեցող ճանապարհորդները:

Շենգենյան գոտու հետ ասոցացված պետությունները (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Շվեյցարիա) նույնպես մասնակցում են այս հանձնարարականին:

Հաջորդ քայլերը

Խորհրդի հանձնարարականն իրավաբանորեն պարտադիր չէ: Անդամ պետությունների իրավասու մարմինները շարունակում են պատասխանատվություն կրել հանձնարարականի բովանդակության կատարումն ապահովելու համար: Նրանք իրավունք ունեն լիարժեք թափանցիկության պայմաններում աստիճանական քայլերով միայն վերացնել թվարկված պետությունների նկատմամբ գործող սահմանափակումները:

Եվրամիության անդամ պետությունը չպետք է որոշում կայացնի ցանկում չներառված ոչ անդամ պետությունների նկատմամբ գործող ճանապարհորդական սահմանափակումները վերացնելու մասին, քանի դեռ այդ մասին չի կայացվել համակարգված որոշում:

Խորհուրդը պետք է երկու շաբաթը մեկ անգամ վերանայի ոչ անդամ պետությունների այս ցանկը և անհրաժեշտության դեպքում թարմացնի այն՝ սերտորեն քննարկելով խնդիրը Հանձնաժողովի և Եվրամիության համապատասխան գերատեսչությունների և ծառայությունների հետ, վերոհիշյալ չափորոշիչների վրա հիմնված ամբողջական գնահատում կատարելուց հետո:

Ճանապարհորդական սահմանափակումները կարող են ամբողջովին կամ մասամբ վերացվել կամ կրկին կիրառվել ցանկում արդեն իսկ ներառված ոչ անդամ կոնկրետ պետության նկատմամբ՝ ելնելով որոշ պայմանների փոփոխություններից և դրանով պայմանավորված՝ համաճարակաբանական իրավիճակի գնահատականից: Եթե ցանկում ներառված ոչ անդամ պետությունում իրավիճակն արագորեն վատթարանա, ապա պետք է կիրառել արագ որոշումների կայացման մեխանիզմը:

Նախապատմությունը

2020 թվականի մարտի 16-ին Հանձնաժողովը ծանուցում հաստատեց, որով հանձնարարեց մեկ ամսով ժամանակավորապես կասեցնել ոչ անդամ պետություններից դեպի Եվրամիություն կատարվող և կենսական կարևորություն չունեցող բոլոր ճանապարհորդությունները: Եվրամիության պետությունների կամ կառավարությունների ղեկավարները մարտի 17-ին համաձայնության եկան այդ սահմանափակումը կիրառելու շուրջ: Ճանապարհորդելու սահմանափակումը մեկական ամսով երկարացվեց 2020 թվականի ապրիլի 8-ին և 2020 թվականի մայիսի 8-ին:

Հունիսի 11-ին Հանձնաժողովը ծանուցում հաստատեց, որով հանձնարարեց կրկին անգամ երկարացնել սահմանափակումը՝ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, և ամրագրեց 2020 թվականի հուլիսի 1-ից սկսած դեպի Եվրամիություն ոչ կենսական կարևորության ճանապարհորդությունների ժամանակավոր սահմանափակումներն աստիճանաբար հանելու մոտեցումը: Այդ ժամանակից սկսած անդամ պետությունների միջև քննարկումներ են ծավալվել կիրառվելիք չափորոշիչների և մեթոդաբանության շուրջ: