ՇՎՏՄ-ն Գյուրիում մի շարք բենզալցակայանների գործունեություն է կասեցրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Բոլորը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ մշտադիտարկումներ են անցկացրել Գյումրիում։ Որոշ տնտեսվարողների գործունեություն կասեցվել է։ Խոսքը, մասնավորապես, բենզալցակայանների մասին է։

Նշենք, որ մի քանի օր առաջ էլ տեսչական մարմնի ներկայացուցիչները Գյումրիում  ստուգումներ էին իրականացրել շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի մանրածախ առևտրի կետերում:

Որոշ տնտեսվարողների մոտ խախտումներ էին հայտնաբերվել։ Դրանք հիմնականում վերաբերում են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությանը։

Խախտումների արձանագրություններն ուղարկվել են պարետատուն։ Պարետի որոշմամբ՝ մի շարք բենզալցակայանների գործունեությունն այսօր 24 ժամով կասեցվել է։

Էմմա Չոբանյան