Ադրբեջանում անցկացված զորավարժությունների հետևանքով զինվորները վարակվել են կորոնավիրուսով

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակում այն մասին, որ վերջերս անցկացված զորավարժությունների ժամանակ բազմաթիվ զինվորներ վարակվել են կորոնավիրուսով, որոշներն էլ՝ մահացել։

Freeazerbaijan.info կայքը փոխանցում է, որ իրենց խմբագրություն է դիմել մի քաղաքացի՝ ասելով, որ իր հարևանի որդին, որը ծառայել է Ադրբեջանի զինված ուժերի N097 տանկային բրիգադում և պետք է առաջիկայում ազատվեր ծառայությունից, կորոնավիրուսից մահացել է։

Քաղաքացին պատմել է, որ զինծառայողը մասնակցել է մայիսի 18-22-ն անցկացված զորավարժություններին,  որի ընթացքում էլ վարակվել է։ Զինծառայողի մարմինը հարազատներին են փոխանցվել փակ ալյումինե դագաղով, իսկ ամբողջ ընթացքը  վերահսկվել է զինկոմիսարիատի ներկայացուցիչների կողմից։

Նշենք, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ու ընդդիմադիր մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակում, որ Ադրբեջանի Զինված ուժերում վարակվածների թիվը մեծ է, իսկ իշխանություններն այս տեղեկությունը խնամքով թաքցնում են հանրությունից։

Տարբեր հրապարակումների համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդ զինվորներին տեղափոխում են Ահմեդբեյլիի զինվորական հիվանդանոց։ Հիվանդներից վերցնում են բջջային հեռախոսները՝ հնարավորություն չտալով կապ հաստատել հարազատների հետ, իսկ հոսպիտալի տարածքը վերահսկվում է ռազմական ոստիկանության կողմից։ Զինվորականների հարազատներն ամիսներով չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ, տեղեկություն չունեն՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ։

Նշենք, որ պաշտոնապես միայն մայիսին Ադրբեջանի իշխանությունները  հայտարարեցին, որ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածներ կան։ Մինչև օրս նրանք հերքում են վարակվածների մեծ թվի մասին լուրերը։

Հունիսի սկզբին, սակայն, ուշագրավ պաշտոնազրկում տեղի ունեցավ Ադրբեջանի պաշպանության նախարարությունում։ Իլհամ Ալիևի հրամանով Պաշտպանության նախարարության գլխավոր բժշկական վարչության պետ գեներալ-մայոր Նաթիկ Ալիևը ազատվեց զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվեց պահեստազոր: Տարբեր փորձագետներ այս պաշտոնանկությունը կապում են հենց երկրի Զինված ուժերում կորոնավիրուսի տարածման հետ։

Էմմա Չոբանյան