ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները նամակներ են հանձնել ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր առավոտյան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հարյուրից ավել ակտիվիստներ, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ակցիա են իրականացրել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի դիմաց։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում իրավական պետության, օրենքի գերակայության կարգախոսներով իշխանության եկած վարչակազմի ծավալած գործունեությունը այսօր որևէ առնչություն չունի ժողովրդավարական արժեքների և իրավականության հետ: Ակցիայի շրջանակներում երիտասարդները իրավական և քաղաքական դիտակետերից իրավիճակի նկարագրություն պարունակող նամակներ են հանձնել Եվրոպական միության պատվիրակության, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի գրասենյակներ, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրների շուրջ քսան դեսպաններին։

Հարցին, թե ինչո՞ւ է ակցիան մեկնարկում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտից՝ ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանել է. «ԵՄ դեսպանը և մի շարք այլ դեսպաններ իրենց կողմնակալ հրապարակային հայտարարություններով և/կամ հրապարակային լռությամբ պատրանք են ստեղծում, թե միջազգային կառույցները դրական կարծիք ունեն մեր երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական և հակասահմանադրական գործընթացների մասին, այնինչ՝ մի շարք մասնագիտական և քաղաքական հեղինակավոր կառույցներ՝ Եվրոպայի խորհուրդը, Վենետիկի հանձնաժողովը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը և այլք իրենց մտահոգություններն են հայտնել այս գործընթացների մասին։»