Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Լուրեր

19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան, 99.78% քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, նախագահական ընտրություններում առաջատարն է։ Երկրում, սակայն, քվեարկության երկրորդ փուլ կանցկացվի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սիլվեստր Մարչինյակը։

Նշենք, որ կիրակի Լեհաստանում անցկացված նախագահական ընտրություններին 11 թեկնածու է մասնակցել։

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Դուդայի օգտին քվեարկել է 8.412.183 ընտրող կամ 43.67%-ը։ Նրա գլխավոր մրցակից, ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ»-ից Ռաֆալ Տշասկովսկին ստացել է 5.845.164 քվե կամ 30.34%-ը, երրորդ տեղում անկախ թեկնածու Շիմոն Խոլովնյան է՝ 2.667.655 ձայնով կամ 13.85%-ով։

Ընտրություններին մասնակցությունը, ՊԸՀ-ի տվյալներով, ռեկորդային է եղել՝ 64.4%:

Այսպիսով, հուլիսի 12-ին նախանշված ընտրությունների երկրորդ փուլում կմրցեն Անջեյ Դուդան և Ռաֆալ Տշասկովսկին։