2020թ.-ին Երևանում 68479 քմ հարթ և 33104 քմ թեք տանիք կվերանորոգվի

Լուրեր

30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում 2020թ. ծրագրով 68479 քմ հարթ և 33104 քմ թեք տանիք կվերանորոգվի: Երևանի վարչական շրջաններում աշխատանքներն ընթացքի մեջ են:

««Մոտ 20 օր է՝ սկսվել են հարթ տանիքի վերանորոգման աշխատանքները, մոտավորապես 3500 քմ է նախատեսված այս տարվա ծրագրով: Երևի թե մեկ շաբաթից կավարտենք աշխատանքները: Ունենք նաև թեք տանիքների մասով աշխատանքներ՝ 9500 քմ, որը կմեկնարկենք հաջորդ շաբաթվանից»,- նշում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը:

«Այս տարի մեր ծավալները կրկնակի ավելացան: Ընդհանուր առմամբ 7500 քմ հարթ տանիքի վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու»,- նշում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման հարցում այս տարի նոր մոտեցում է որդեգրվել: Նախ՝ հիմնականում վերանորոգվում է տանիքի ամբողջ մակերեսը, բացի այդ, երկշերտ ջրամեկուսիչ գորգ է փռվում հիմնական ծածկի տակ: Գորգի վերին շերտն, ի դեպ, պատված է բազալտե խոշորահատիկ հատուկ ծածկանյութով:

«Երկշերտ իզոգամ է պատվում, առաջին շերտը՝ 2.5 մմ, երկրորդը՝ 3 մմ: Ընդհանուր տանիքներն ավազի հարթեցման շերտով են պատվում»,- ասում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի առաջին կարգի մասնագետ Գոռ Պողոսյանը:
«Փորձում ենք ոչ թե մասնակի վերանորոգումներ անել, այլև հիմնանորոգում, որպեսզի ամբողջական տվյալ շենքի տանիքի խնդրից վերջնական ազատվենք»,- նշում է Թելման Թադևոսյանը:

«Ավելի նպատակահարմար է ամբողջականով վերջացնենք, որպեսզի այդ խնդիրը շենք առ շենք լուծելով գնանք առաջ»,- նշում է Կարեն Հակոբյանը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով շենքի տանիքը ևս ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական նշանակությունն ու ծավալները՝ համայնքային իշխանությունն այս հարցում ևս աջակցում է շենքի կառավարման մարմիններին:

Տանիքների նորոգման ողջ գործընթացը վերահսկվում է տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների կողմից: Փորձաքննության են ենթարկվում օգտագործվող նյութերը. դրանք պետք է համապատասխանեն տեխնիկական բնութագրերին:
«Շինարարական աշխատանքներն ընթանում են պատվիրատուի կողմից նախատեսված չափորոշիչներով: Ներկա պահին չունենք խնդիրներ, ծավալային մասով ամեն ինչ քննարկվում է, ըստ ժամանակացույցի շարժվում ենք առաջ»,- նշում է տեխհսկողություն իրականացնող ընկերության տնօրեն Վահրամ Կնյազյանը:

Համայնքի հաշվեկշռում առկա՝ դեռևս խորհրդային տարիներին կառուցված շենքերից շատերի տանիքները վերանորոգման կարիք ունեն: Ծրագրում, առաջնահերթության սկզբունքով, նախ տեղ են գտնում ավելի խնդրահարույց շենքերը»,- ասված է հաղորդագրությունում: