Հայաստանի երկաթուղու աղետալի վիճակի և այն հաղթահարելու լուծումների վերաբերյալ. հայտարարություն

Լուրեր

17.12.2025 | 18:00
Օվերչուկը Երևանում է // Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել. ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 17:54
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե ՌԴ-ն մերժի խաղաղության ծրագիրը. Bloomberg
17.12.2025 | 17:48
Կճոյանն է խնդրել սահմանափակել իր գործին հասանելիությունը Factor TV-ի հրապարակումից հետո․ Դատական դեպարտամենտ
17.12.2025 | 17:37
ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար
17.12.2025 | 17:25
Կիևի «Դինամոն» գլխավոր մարզիչ է նշանակել «Նոայի» դեմ խաղից առաջ
17.12.2025 | 17:14
Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում
17.12.2025 | 17:03
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր
17.12.2025 | 16:52
Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ
17.12.2025 | 16:42
Մարտունու մի գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ
17.12.2025 | 16:33
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն
17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբն ի կատարումն իր Հռչակագրով սահմանված՝ ՀՀ ինքնիշխանության վերականգնման նպատակին, Հայաստանի երկաթուղու վիճակի փաստացի, ինչպես նաև դրա փաստաթղթային աղբյուրների քննարկմամբ արձանագրում է.

1) երկաթուղային տրանսպորտը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, ինչը հատկապես անփոխարինելի է պաշտպանական և պարենային անվտանգության ոլորտներում,

2) 2008 թ-ից Հարավկովկասյան երկաթուղիներ (ՀԿԵ) ռուսական պետական ձեռնարկությանը հավատարմագրային կառավարման հանձնված Հայաստանի երկաթուղին ներկայումս ծայրահեղ ծանր վիճակում է՝ լիովին թալանված և կաթվածահար:

3) Նման վիճակի պատճառը ՀԿԵ-ի արդեն 12-ամյա հանցավոր, կոռուպցիոն կառավարումն է: Մասնավորապես՝ ներդրումների անվան տակ ոչ միայն կատարվել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարների թալան, այլև ինչ-ինչ հեռահար նպատակներով կնքված ակնհայտ կոռուպցիոն պայմանագրի հիման վրա Հայաստանից չնչին գնով օտարվել է ամբողջ երկաթուղային շարժակազմը, մեզ թողնելով միայն երկաթուղային ենթակառուցվածքները՝ երկաթուղային գծերը, կայարանները և այլն, որոնց մեծ մասն արդեն քայքայված է, սակայն մինչ օրս չի նորոգվել կամ նորոգվել է շատ անորակ կերպով: Այս ամենի հետևանքով Հայաստանին ընդհանուր առմամբ հասցվել է մի քանի հարյուր միլիոն դոլար գումարի չափով վնաս:

4) Նշված պնդումները հիմնված են նաև երկաթուղու թալանի և քայքայման դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով ՀՀ իրավասու մարմինների կատարած ուսումնասիրությունների փաստաթղթերով հաստատվող փաստերի վրա:

5) Հիշյալ քրեական գործերի վարույթն ըստ էության դադարեցվել է, իսկ արդեն բացահայտված մեղավորներին մեղադրանք չի առաջադրվում:

Բևեռի նախաձեռնող խումբը, հաշվի առնելով ազգային անվտանգության, առաջին հերթին՝ արտաքին գործոններով պայմանավորված հավանական արտակարգ իրավիճակներում պաշտպանական և պարենային անվտանգության, ապահովման համար երկաթուղու անփոխարինելի դերն ու նշանակությունը, պարտադիր է համարում պրոբլեմը դիտարկել և լուծել ամենաբարձր պետական մակարդակում:

Այդ պատճառով Բևեռի նախաձեռնող խումբը դիմում է ՀՀ Ազգային Ժողովին, նրա նախագահին, համապատասխան հանձնաժողովներին ու խմբակցություններին՝ գործող օրենսդրությանը համապատասխան Երկաթուղու վիճակի վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կազմակերպելու, հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ Երկաթուղու վիճակի ուսումնասիրության հարցերով քննիչ հանձնաժողով կազմելու առաջարկությամբ:

Իր հերթին՝ Բևեռի նախաձեռնող խումբը պատրաստակամ է Բևեռին միացած գործիչների և մասնագետների ռեսուրսով նշված քննիչ հանձնաժողովի աշխատանքում ներգրավվելու, նրան աջակցելու և իր ձեռքի տակ եղած մեծածավալ փաստերը տրամադրելու առումներով: Միևնույն ժամանակ՝ Բևեռի նախաձեռնող խումբը ՀՀ կառավարությունից և ՀՀ վարչապետից պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել երկաթուղու թալանի և քայքայման դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի քննությունը շարունակելու և այն փաստորեն դադարեցրած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ՀԿԵ-ի հետ կնքած կոնցեսիոն պայմանագիրը վերանայելու կամ լուծելու ուղղությամբ:

Զուգահեռաբար, Բևեռի նախաձեռնող խումբը, հաշվի առնելով խնդրի կարևորությունը թե ՀՀ կենսունակության ապահովման և ինքնիշխան զարգացման, և թե հայ-ռուսական հարաբերությունների հստակեցման առումներով, ինչպես նաև մտահոգ լինելով խնդրի վերաբերյալ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայացրած ՌԴ կողմնակալ դիրքորոշմամբ, ստեղծում է Երկաթուղու հարցերով հանրային հանձնաժողով և մասնագետներին կոչ է անում մասնակցել դրա աշխատանքին:

Երկաթուղու հարցերով հանրային հանձնաժողովը կղեկավարի Բևեռի նախաձեռնող խմբի անդամ Արա Պապյանը:

Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում նաև հանրային լայն ներառականությամբ, առաջնահերթորեն կուսումնասիրի երկաթուղու վիճակի վերաբերյալ փաստերն ու փաստաթղթերը, կկազմի զեկույցներ, կկազմակերպի հանրային բաց լսումներ և մասնագիտական քննարկումներ:

Արա Պապյանը նաև լիազորվում է Բևեռի նախաձեռնող խմբի անունից սույն հայտարարությունը, ինչպես նաև նրա բովանդակության հետ կապված դիմումներ և փաստաթղթեր ներկայացնել ՀՀ ԱԺ-ին, կառավարությանը և այլ պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու կազմակերպություններին:

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ 29 հունիս 2020 թ.,
Երևան

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ վաղը՝ Երեքշաբթի, հունիսի 30֊ին, ժամը 11֊ին, Երկաթուղու կայարանամերձ հրապարակում (Սասունցի Դավթի արձանի մոտ) տեղի կունենա Ազգային֊ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչների բացօթյա ասուլիսը, որի ընթացքում բանախոսները կմեկնաբանեն սույն հայտարարությունը, ինչպես նաև կպատասխանեն լրագրողների հարցերին»։