ՀՀ Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից` 104-ը

Լուրեր

01.07.2026 | 15:54
Ադրբեջանում հրեական համայնքների ղեկավարները դիմել են Իսրայելի Քնեսեթին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը
01.07.2026 | 15:52
ՆԳ նախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 15:45
Ապօրինի գույքի բռնագանձումը ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևոր գործիք է․ Նիկոլ Փաշինյան
01.07.2026 | 15:34
Ժողովրդի կամքը եղել է, որ ԲՀԿ-ն անցնի Խորհրդարան, որովհետև 4%-ը հաղթահարել է. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:26
Մերձմոսկովյան շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են
01.07.2026 | 15:17
ԱՄՆ-ն ու Իրանը Դոհայում անուղղակի բանակցություններ են վարում ավելի ցածր մակարդակով․CNN
01.07.2026 | 15:10
Երկու թեկնածու՝ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար // ՍԴ-ն այսօր խորհրդակցական սենյակ կգնա․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 15:05
ՔՊ քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:00
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
01.07.2026 | 14:51
Վան է այցելել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը
01.07.2026 | 14:44
Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:35
«Խնդրում ենք ընդունել Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան որոշում». կոչ՝ ՍԴ անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:28
Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ
01.07.2026 | 14:26
Երևանի փողոցներում կտեսնեք ինձ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:18
«Եթե Փաշինյանի խոսքը և վարքագիծը համարվում է իրավաչափ, ապա մի դժգոհեք Վարդան Ղուկասյանի բառապաշարից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պատրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի’ կոտայքցիներ, հայրենակիցներ.

Ցանկանում եմ ոգևորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերով կիսվել բոլորիդ հետ.

ՀՀ Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից` 104-ը (միայն մեկ ծրագրի նախագծային փաթեթները չստացվեց ժամանակին ներկայացնել` նախագծող ընկերության անբարեխիղճ մոտեցման հետևանքով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ դատական գործընթացներ են մեկնարկել):

Ըստ այդմ` Կոտայքում 2020թ.-ի պետական բյուջեի համաֆինանսավորմամբ իրականացվելու են 104 սուբվենցիոն ծրագրեր` 6.7մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով:

6.7 միլիարդից` 3.6մլրդ ՀՀԴ-ն համայնքների համաֆինանսավորման չափն է, մոտ 3 միլիարդը` պետական ֆինանսավորման մասը, իսկ 84,5մլն ՀՀԴ-ն` առանձին ներդրողների և մասնավորների համաֆինանսավորումն է:

Եւ հատկանշականն այս ամենում այն է, որ 2019թ-ին Կոտայքում իրականացված 52 սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 2020 թվականին եկան հաջորդելու ուղիղ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ` 104 հաստատված ծրագրեր:

Եւ է’լ ավելի խոսուն է ֆինանսական բաղադրիչը.

2019թ-ին Կոտայքում իրականացված և դեռևս շարունակվող 52 ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2.048մլրդ ՀՀԴ, իսկ 2020թ.-ի 104 ծրագրերի համընդհանուր նախահաշվային բյուջեն ավելի քան ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ է` շուրջ 6.7 միլիարդ ՀՀԴ:

Հ.Գ. Այս ամենի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ live ձևաչափով»: