Համատեղ մտածենք ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք երեխաներին կպահեն տանը. նախարարը դիմում է ուսուցիչներին

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  ֆեյսբուքյան իր էջում դիմել է ուսուցիչներին՝ հորդորելով նրանց մտածել խաղեր, առաջադրանքներ, որոնք ամռան ամիսներին երեխաներին հնարավորինս կպահեն տանը՝ այդպիսով զերծ պահելով վարակվելուց:

«Դիմում եմ ուսուցիչներին

Սիրելի ուսուցիչներ,

Չնայած այն հսկայական համատեղ ջանքերին, որ ներդրեցինք գարնան ամիսներին ձեր հետ միասին՝ հեռավար եղանակով կրթության շարունակականությունը ապահովելու համար, վստահ եմ՝ յուրաքանչյուրս կարծում է, որ լավագույն տարբերակը կլինի, եթե սեպտեմբերին դպրոցները բացվեն և երեխաները դպրոց գնան սովորականի պես՝ դասարանում դասի հետ միասին ընկերների հետ շփվելու, իրարից ու ձեզնից կարոտը առնելու, կյանքը նորմալ հուն տանելու։

Այս նպատակն արժե, որ հիմա միասին ևս մեկ անգամ ներդնենք մեր ջանքերը՝ հորդորելու մեր երեխաներին՝
սահմանափակել իրենց բակային շփումներն ու խաղերը,
պահպանել հակահամաճարակային կարևոր կանոնները՝
կրել դիմակ,
ձեռքերը պարբերաբար ախտահանել,
պահել հեռավորությունը։

Խնդրում եմ այս կոչով դիմել ձեր աշակերտներին, համատեղ մտածել ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց կպահեն տանը՝ միաժամանակ նպաստելով երեխաների զարգացմանն ու ճանաչողական հետաքրքությունների ընդլայնմանը։ Առաջարկեք հետաքրքիր ֆիլմեր դիտել ու հետո ընկերներով քննարկել հեռավար, առաջարկեք կարդալ ու գրքերի հեռավար ամառային քննարկումներ կազմակերպել, առաջարկեք օգնել ծնողներին, մի համեղ բան պատրաստել, մասնակցել կենցաղային գործերին, փորձել մի լրացուցիչ բան ինքնուրույն սովորել։

Վստահ եմ՝ աշակերտները կլսեն ձեզ, որովհետև ուսուցչի հեղինակությունը մեր հասարակությունում եղել է ու պետք է մնա շատ բարձր։

Սիրելի երեխաներ, մնացեք տանը, որ դպրոց գնաք աշնանը»,- գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել էր ժողովրդին, նշելով, որ բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները. «Երեխաներին, ինչքան էլ դժվար է, պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է շատ ու երկար։ Պետք է այլ զբաղմունք մտածել երեխաների համար, որ նրանք չգնան բակում խաղալու»: